Վարչապետը փնտրում է դավաճանական դիվերսիոն խումբ։ Պարոնի հարզացրույցն ամբողջությամբ պարունակում է պետական դավաճանության հանցակազմ։ Այս մասին չէի ցանկանա որևէ մեկնաբանություն անել, բայց հրապարակվել են պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք անկախ իրենց հավաստիության և արժանահավատության աստիճանից ռազմական դրության պայմաններում, փաստացի պատերազմական վիճակում միանշանակ պետք է ստանա հստակ քրեաիրավական գնահատական։ Նման տվյալների հրապարակման փաստն ինքնին հանդիսանում է իրավասու պետական կառույցի պաշտոնյա չհանդիսացող անձի կողմից ռազմական, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հասնելիության կամ հասանելիության հնարավորության մասին հանրային իրազեկման փորձ հրապարակվող տեղեկատվության արժանահավատության նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու նպատակով։ Մնաածը հետո։ Կասեմ միայն, որ բնական եմ համարում թշնամու փորձերը քանդել մեզ ներսից, սասանել մեր հավատը և ազգային միասնությունը, բայց այն պետք է կանխել և բացահայտել հատուկ ռեժիմով, հաստատ ոչ տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաների ֆեյսբուքյան գրառումներով։ Դադարեցրեք լակոտաբազարը։