Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ինքը վերջերս հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
«Պարոն Արարատ Միրզոյանն իմ լավագույն ուսանողներից մեկն է, ես հազարավոր ուսանողներ ունեմ պետական ապարատում: Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,- ասաց նա՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը:
Լրագրողների դիտարկմանը, թե մամուլում շրջանառվեց, որ վաղ կենսաթոշակի անցնելու հարցն են քննարկել, նա բացասական պատասխան տվեց:
Հարցին՝ արդյոք օգտվելո՞ւ է դրանից, նա պատասխանեց. «Մենք ժամանակ ունենք, ես դեռ կասեմ»: