f

Անկախ

Սա բարձիթողի վիճակի արդյունք է. Գևորգ Պետրոսյանը՝ բանակում ստեղծված իրավիճակի մասին


Բանակում այսքան զոհեր ունենք, ոչ մի հրամանատար չի դատվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Մեծ վիշտ է՝ երեխային պահես, մեծացնես, հասցնես այդ տարիքին, որ ինքը պետք է զգա իրեն հասարակության լիարժեք անդամ,  որպես մարդ, որպես քաղաքացի, որ զոհվի  ծառայակցի ստորացուցիչ գործողությունների՞ց կամ ծառայակցի գնդա՞կից։ Պետք է կոնկրետ դեպքի վայրի հրամանատարությանը ամենախիստ պատասխանատվությանը ենթարկել։ Սա բարձիթողի վիճակի արդյունք է, իսկ ինչ-որ մարդիկ ասում են՝ սա քրեական ենթամշակույթի դրսևորում է։ Այ ընկեր, 18 տարեկանը նոր լրացած երեխան երբ հասցրեց էդ քրեական ենթամշակույթ կոչվածը,  որ իրենք այդպես էլ չկարողացան կարգին բացատրել, թե դա ինչ է, երբ հասցրեց յուրացնել, ամոթ է, փոխանակ ասեն՝ տեղերում պատշաճ հսկողություն չկա։ Ինչու քրեակատարողական հիմնարկներում այդքան զոհեր չեն լինում քրեական ենթամշակույթից, որ բանակում են լինում»,-նշեց նա։

Պատգամավորը շեշտեց՝ պետք է հրամանատարներ պատժվեն այս դեպքերով․  «Ես հեռու եմ այն մտքից, որ այստեղ քրեական ենթամշակույթի ծիլերն են երևում։ Ոչ այստեղ կա հրամանատարության անփությունը, կամ ասենք դեպք է լինում՝ առիթը բաց չեն թողում ինչ-որ քաղաքական աստառ տալու համար, ասում են Առաքել Մովսիսյանի որդին է եղել, լրիվ այլ ուղղությամբ են շեղում, ինչ կապ ունի՝ ում տղան ա, եթե Առաքել Մովսիսյանի տղան է եղել, ես կողմ եմ, որ տանեն, դատապարտեն, բայց տենց մերկապարանոց, հիմնազուրկ հայտարարություններով հերիք է կերակրել մարդկանց։ Կոնկրետ հրամանատարներ պետք է դատվեն, այսքան զոհեր ունենք, ոչ մի հրամանատար չի դատվում։ Պաշտոնական անփություն է, մարդիկ ժամը գալիս է, դռները փակում, գնում են իրենց տները, զինվորները մնում են իրար հետ, ոչ մի վերահսկողություն»։

Նա նաև կարծիք հայտնեց՝ խաղաղ պայմաններում բանակում զոհերի դեպքերը քրեական ենթամշակույթի հետ կապելով մարդիկ փորձում են իրենց ընդունած օրենքն արդարացնել․ «Հանցավորության դեմ պայքարը կհաջողի, եթե երկրում զբաղվածություն լինի։ Մարդը, որ ունի երաշխավորված աշխատանք, չի ընտրի հանցագործության ճանապարհը։ Եթե այդպիսի մարդիկ լինեն էլ, տոկոսային հարաբերությամբ շատ քիչ կլինեն»։

Հայաստան Գևորգ Պետրոսյան Բարգավաճ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին
Նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է՝ մեր երկրում նույն եղանակն է․ Սուրենյան
Փաշինյանը Արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից. Նա կամավորագրվել է
Իջևան քաղաքում և Առինջ գյուղում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն
Կորոնավիրուսից մահացած 21 անձանցից ամենաերիտասարդը 61-ամյա կին է, որն ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 26 մարդ
Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ
Reuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին
«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար. ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց
Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված
Հակառակորդի հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից. նոր տեսանյութ
Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ. ՊՆ խոսնակ
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները
Թե դպրոցում դասերն օնլայն լինեին, ապա հիմա դժգոհությունների մեծ ալիք կլիներ. Սմբատ Գոգյան
«Ժողովուրդ». Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց
Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին
McDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն.ՊԲ
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Էս գժին դուք եք բերել, դուք էլ էս ամեն ինչի մեղավորն եք: ՄԻԱՅՆ ԴՈւՔ
Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը
«Ժողովուրդ». Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց
Ավելին
Ավելին