Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
«Այս օրերին հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվար ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է:
Աստված պահապան հայ զինվորին»,- Գաբրիել Սարգսյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: