Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
<Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումները: Նշված հոդվածի ժբ կետը սահմանում է՝
ժբ) օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.
Ես ճիշտն ասած չգտա այն օրենքը, որով սահմանվում է կարծիքի արտահայտման սահմանափակման եղանակները: Ով գիտի, խնդրում եմ, հուշել: