f

Անկախ

Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ


Վերջին տարիներին Հայաստանի արտագաղթած բնակիչների շրջանում հետաքրքիր միտումներ են նշմարվում՝ կապված Ռուսաստանի կողմից քաղաքացիության պարզեցված տրամադրման հետ։ Շատերը մեր երկրում բաց չեն թողել դրանից օգտվելու հնարավորությունը, որպեսզի օրինական կերպով փոխեն բնակավայրը։

Նման որոշման պատճառները հայտնի են բոլորին՝ Ռուսաստանում համեմատաբար ավելի հեշտ է աշխատանքի տեղավորվել, եւ վաստակել ավելի շատ, քան Հայաստանում։ Ասենք, աշխատանք գտնել շինարարությունում։ Շատերն այնտեղ զբաղվում են մանր բիզնեսով, հատկապես առեւտրի մեջ։ Իսկ ավելի տարեց քաղաքացիներին գրավում է ավելի բարձր թոշակը, քան Հայաստանում է։ Կան, իհարկե, նաեւ այլ պատճառներ։

Հայաստանում անցյալ տարի ռուսական քաղաքացիություն է ձեռք բերել ավելի քան 24 000 մարդ։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ ռեկորդն այդ իմաստով պատկանում է Ուկրաինային՝ ՌԴ քաղաքացիություն ընդունել է 300 000 մարդ։ Այնուհետեւ գալիս են Ղազախստանը՝ 50 500 մարդ եւ Տաջիկստանը՝ 44 700 մարդ։ Հայաստանը 4-րդ տեղում է։

Եթե գումարենք 2016-2019թթ․ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերած մեր քաղաքացիների թիվը, ապա կստացվի 98 600։ Այսինքն մոտ 100 000, ինչը կազմում է ընթացիկ տարվա սկզբի դրությամբ մշտական բնակչության 3,3 տոկոսը։

Պաշտոնական տվյալներով՝ 2016-2019թթ․ Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է 39 400-ով կամ 1,3 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում բնակչության բնական գումարային աճը կազմել է 43 700 մարդ։ Ինչպես տեսնում ենք, այդ ցուցանիշը նկատելիորեն զիջում է Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերածների թվաքանակին։ Ընդ որում, բնակչության բնական աճի դինամիկայում նշմարվել է դանդաղելու միտում։ Այսպես, եթե 2016թ․ բնական աճը կազմել է 12 400 մարդ, ապա 2019թ․՝ արդեն 9 900 մարդ։

Նկատենք, որ չորս տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում, առանց բացառության, մշտական բնակչության թիվը կրճատվել է։ Այս առումով առանձնացել են Շիրակի (12 000 մարդով կամ 4,9%-ով նվազում), Լոռու (11 800 մարդով կամ 5,2%-ով նվազում) եւ Արագածոտնի (5 100 մարդով կամ 3,9%-ով նվազում) մարզերը։ Մայրաքաղաքում աճը կազմել է 10 300 մարդ կամ 1 տոկոս։ Այստեղ, ամենայն հավանականությամբ, ազդել է նաեւ բնակչության ներհանրապետական միգրացիան՝ մարզերի բնակչության հոսքը մայրաքաղաք։ Բացի այդ, Երեւանը գրավում է այլ երկրների միգրանտներին։

Իհարկե, Հայաստանի բնակիչների արտագաղթի աշխարհագրությունը միայն Ռուսաստանով չի սահմանափակվում։ Սակայն այժմ դա քաղաքացիների արտահոսքի ամենազանգվածային ուղղությունն է։ Ասենք, մյուս ուղղությունը, որը նույնպես «օրինական հիմքեր» ունի, ԱՄՆ-ի Green Card-ը, բավական զիջում է ռուսականին։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ոչ բարենպաստ ժողովրդագրական իրավիճակի պատճառով խթանում է ներգաղթը երկիր։ Շատ հնարավոր է, որ սրա հետ կապված, ռուսական քաղաքացիության շնորհման գործընթացը ավելի պարզեցվի։ Կարող են տրամադրվել նաեւ լրացուցիչ արտոնություններ։ Այդ դեպքում ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները կշատանան։

Կվերադառնա՞ն արդյոք մեր արտագաղթածները Ռուսաստանից (կամ այլ երկրներից) իրենց պատմական հայրենիք։ Նրանցից ոմանք, անշուշտ, կարող են վերադառնալ, եթե խնդիրները, որոնց պատճառով նրանք հեռացել են երկրից, լուծվեն։ Հասկանալի է, որ առաջիկայում նման փոփոխություններն անիրականանալի են։

 

ռուսական քաղաքացիություն Ռուսաստան

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին