f

Անկախ

«Լեռը երկնեց՝ մուկ ծնեց. Ալիևը պատմության մեջ կմտնի որպես փոքրիկ Հայաստանից նվաստացուցիչ պարտություն կրած առաջնորդ». Ալեքսանդր Լապշին


ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին:

«Ինչպես և ենթադրում էի և բազմիցս գրել եմ, Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարը կնքվեց պատերազմի 13-րդ օրը: Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման համար ընթացող երկշաբաթյա պատերազմի արդյունքները մեկ առ մեկ ինձ հիշեցրեցին 1973-ին Իսրայելի և արաբական պետությունների միջև Դատաստանի օրվա պատերազի արդյունքները: Կարճ ասած՝ լիակատար ձախողում»,- գրել է Լապշինը:

Նրա խոսքով, չվերադարձնելով ոչ մի բնակավայր, ունենալով մոտ 5000 զոհ, զրկվելով իր ամբողջ ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների 70%-ից, մարտի դաշտում թողնելով սեփական մոտ 1000 վիրավոր զինվորների՝ Ադրբեջանի «հաղթանակած» բանակը, որն ունի մի քանի միլիարդանոց բյուջե և պատերազմում էր Թուրքիայի և Սիրիայից բերված իսլամիստների օգնությամբ, նվաստացած ընունեց հրադադարը:

«Կարծում եմ՝ դա չի խանգարի հզոր հաղթող Իլհամ Ալիևին հայտարարել՝ «Ղարաբաղ բիզիմդըր», և մարդիկ ուրախ կծափահարեն նրան, իբր և թե իրենց փրկիչն է և ազատագրողը: Եթե իհարկե ներքին ուժերը չշարժվեն տեղից և չձեռնարկեն այն, ինչը վաղուց ծրագրում են անել՝ հեռացնել իշխող էլիտան: Սակայն պարտված և թուլացած Ալիևը, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում իր ներքին լսարանին, հարմար գործիք է Ադրբեջանին պարտադրել Բաքվի համար ոչ շահավետ համաձայնագրեր: Քանզի նա գիտի, որ իր դիրքերն ամուր չեն»,- գրում է Լապշինը:

Նրա կարծիքով, եթե նորից զուգահեռներ տանել Եգիպտոսի և Իսրայելի պատերազմի միջև, ապա պատերազմը պարտված նախագահ Անվար Սադաթը թեև դերասանություն էր անում հասարակության համար, իբրև թե ամեն ինչ շատ լավ է, սակայն ճնշվեց ԱՄՆ-ի մոտ և շտապեց ճանաչել Իսրայելը և նրա հետ խաղաղության պայմանագիր կնքեց:

«Արդյունքում Ալիևը պատմության մեջ կմտնի որպես առաջնորդ, որը նվաստացուցիչ պարտություն կրեց փոքրիկ Հայաստանի հետ կռվում՝ չնայած Թուրքիայի և Սիրիայից գրոհայինների աջակցությանը»,-գրել է բլոգերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Արցախի Հանրապետություն Ալեքսանդր Լապշին

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին