f

Անկախ

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվելու է մեր պատերազմի հարցը. բոլորս գրանցված ենք. թեժ մարտեր են սպասվում. Մարուքյան


Պատերազմը սկսելուց մի քանի օր անց ես խնդրել եմ, որ վարչապետը հանդիպի ԱԺ խորհրդի հետ. պատերազմի մեկնարկից 14 օր անց այդ հանդիպումը երեկ տեղի է ունեցել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ քանի որ հանդիպումը փակ է եղել, մանրամասներ չի կարող հայտնել։

«Վարչապետը ներկայացրել է իրավիճակը, ԱԺ խորհրդի անդամները հարցեր են տվել վարչապետին ու ԱԳ նախարարին։ Այդ հարցերին պատասխաններ են տրվել։ Մտահոգիչ էր թե ոչ, կարծում եմ՝ բոլորս մտահոգված ենք սեպտեմբերի 7-ից սկսած։ Չի կարող պատերազմը մտահոգիչ չլինել։ Իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է և մարտի դաշտում որոշվում է մեր պետության, մեր բոլորի ճակատագիրը»,-ասաց նա։

Անդրադառնալով Մնացականյան-Լավրով հանդիպմանը, Մարուքյանը նկատեց, որ դա նախապես պլանավորված հանդիպում է եղել. «Սա ուղղակի ևս մեկ առիթ է օգտագործելու եղած լծակները Մոսկվայում։ Ինչ վերաբերում է հրադադարին, ապա բոլորս գիտենք, որ հրադադարը չի կայացել, և մարտերը, պատերազմը հենց հիմա շարունակվում է, թեժ մարտեր են ընթանում Հադրութի մոտ։ Հետեւաբար, հայկական դիվանագիտության անելիքներն այսօր էլ, հիմա էլ շատ են։ Պետք է ամեն ինչ անենք, որ հրադադարը կայանա»։

Նա հավելեց, որ խորհրդարանական ուժերն աշխատում են ամեն մեկն իր լծակներով, «Այսօր 4.30 ԵԽԽՎ-ի ընդլայնված  հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է մեր պատերազմի հարցը։ Գրանցված ենք բոլորս, հույս ունեմ, որ 2-3 ելույթ կկարողանանք ունենալ։ Թեժ մարտեր են սպասվում։ Ինչ վերաբերում է այլ ուղղություններով, ապա ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր բարեկամական խմբի ղեկավար իրազեկում ենք տեղի ունեցողին։

Ես քիչ առաջ գրություն ստորագրեցի, որտեղ ասվում է, որ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության միակ ճանապարհը դառնում է Արցախի անկախության ճանաչումը, եւ դրան այլընտրանք չկա»։

Էդմոն Մարուքյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին