Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում:
Լևոն Արոնյանը կրկին մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ, որին նախորդ տուրում հաղթել էր: Հաջողությունը կրկնել Արոնյանին չհաջողվեց: Կարուանան սևերով 38-րդ քայլին ռևանշի հասավ հայ գրոսմայստերի նկատմամբ:
6 տուրից հետո 13 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալիռեզա Ֆիրուջան: Նրան 12 միավորով հետապնդում է Մագնուս Կառլսենը: Լևոն Արոնյանը 11 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Ալիռեզա Ֆիրուջայի հետ: