Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է այն ռազմավարության անընդունելիության մասին, որի ընթացքում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք է բերվում հասարակության մեջ վարակի ազատ շրջանառության միջոցով: Գրում է Russian.rt.com-ը։
Նա նշել է, որ այս տարբերակը չի համապատասխանում էթիկայի չափանիշներին:
«Հանրային առողջության պատմության մեջ երբեք կոլեկտիվ իմունիտետը չի օգտագործվել որպես բռնկման արձագանքման ռազմավարություն, առավել ևս՝ համաճարակի: Սա գիտականորեն և էթիկապես խնդրահարույց է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՀԿ ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 37 միլիոնը: