Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին Աթենքում վրացի էմիգրանտների հետ հանդիպման ժամանակ ծեծի է ենթարկվել: Գրում է Gazeta.ru-ն։
Գլխարկով մի երիտասարդ հարձակվել է քաղաքական գործչի վրա այն շենքի մոտ, որտեղ պետք է միջոցառումը տեղի ունենար: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սահակաշվիլին գլխի շրջանում մի քանի հարված է ստացել: Բացի այդ, միջադեպի արդյունքում ևս մի քանի մարդ է տուժել։
Չնայած դրան, Սահակաշվիլին հանդիպել է միգրանտների հետ և նրանց պատմել իր հետագա անելիքների մասին: