Ամերիկացիներ Փոլ Միլգրոմը և Ռոբերտ Ուիլսոնը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել: Այս մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն: Գրում է Gazeta.ru-ն
Նշվում է, որ նրանք մրցանակ կստանան աճուրդի տեսությունը բարելավելու և աճուրդի նոր ձևաչափեր հորինելու համար:
Մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 10-ին: 2020թ․ ն կորոնավիրուսային համաճարակի հետ կապված արարողությունը առցանց կանցկացվի:
2019 թ․ տնտեսագետներ Աբիջիտ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն և Մայքլ Կրեմերը Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակ ստացան Շվեդիայի պետական տնտեսագիտական բանկից աշխարհում աղքատության դեմ պայքարի փորձարարական մոտեցման համար: