Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով պարտվեց միանձնյա առաջատար Ալիռեզա Ֆիրուզջային:
Տուրի մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով արմագեդոնում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ լեհ Յան Կշիշտոֆ Դուդան դասական պարտիայում սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Տարի Արյանին:
Այժմ Ալիռեզա Ֆիրուզջան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 14.5 միավորով: Երկրորդ տեղում գտնվող Մագնուս Կարլսենը հետ է մեկ միավոր, իսկ Արոնյանը 12 միավորով երրորդն է:
Հաջորդիվ Արոնյանը կմրցի Յան Կշիշտոֆ Դուդայի հետ: