Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հանդիպումն ընթանում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը Սպիրիդոնովկայի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):