f

Անկախ

Վրաստանը հերքել է քաղաքացիական չվերթների անվան տակ ռազմական բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան և Ադրբեջան


Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար և առևտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, գրում է newsgeorgia.ge կայքը։

«Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Ըստ փաստաթղթերի, որն ունի Վրաստանը, թռիչքները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին»,- հայտարարել է նա։

Պաշտոնյան շահարկում է  որակել որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն առ այն, որՎրաստանի տարաշքով քաղաքացիական չվերթների անվան տակ ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում:

Նա նաև հավելել է, որ Վրաստանը նախկինի պես կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային միջանցքով հումանիտար բեռների բացթողման հետ, սակայն, եթե որևէ փոխադրող չարաշահի դա, Վրաստանի արձագանքը կլինի համապատասխան և խախտողը կպատասխանի միջազգային իրավունքին համապատասխան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին