Բանգկոկի ոստիկանությունը փետրվարի 18-ին տղամարդու է ձերբակալել, որը նախօրեին կրակ էր բացել առևտրի կենտրոնի այցելուների վրա; Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել էր, իսկ մյուսը ՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է Bangkok Post պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն;
Նշվում է, որ զոհը եղել է հրաձիգի նախկին կինը:
Ձերբակալված տղամարդը 28-ամյա Դանուսորն Նումչարոենն է: Նրան ձերբակալել են կանխամտածված սպանության, սպանության փորձի, առանց թույլտվության հրազեն պահելու և հասարակական վայրում առանց լիցենզիայի զենք կրելու մեղադրանքով:
Հրաձիգը իրեն մեղավոր է ճանաչել:
Ենթադրվում է, որ նա խանդի պատճառով է սպանել նախկին կնոջը: