f

Անկախ

«Փաստ».Ալիեւի համար իր զինվորը «գրոշի» արժեք չունի. նա հրաման է տվել՝ նահանջի դեպքում վիրավորներին թողնել մարտի դաշտում


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Նշել էինք նաեւ, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի վարձկան-ահաբեկիչների հետքերը առավելագույնս վերանան՝ հետագայում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։ Այս թեմայով ավելի ու ավելի նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Մասնավորաբար, նախօրեին համացանցում հերթական աուդիոձայնագրությունը տարածվեց, որտեղ սիրիացի վարձկան-ահաբեկչի խոսքից ակնհայտ է դառնում, որ չնայած այն փաստին, որ ահաբեկիչներից բավական մեծ թվով ոչնչացվել է, ադրբեջանցիները «նրանց ստիպում են դարձյալ գնալ առաջ»։

Բացի դրանից, վարձկանը բողոքում է, որ «ադրբեջանցիներն իրենց ուտելիք չեն տալիս, անգամ վիրավորներին չեն ճանապարհում տուն՝ թողնում են մահանան, որ չվճարեն»։ Այն փաստը, որ Ադրբեջանը մտադիր է ահաբեկիչներին ամեն կերպ վերացնել, հաստատվում է վարձկանի խոսքերից, ըստ որի՝ նրանք, ովքեր չեն կարողանում նորմալ կռվել եւ փորձում են նահանջել՝ թիկունքից կրակում են դիպուկահարները։

Ընդ որում, խոսքը ոչ միայն վարձկանների, այլեւ հենց ադրբեջանցիների մասին է: Տարբեր Տելեգրամ ալիքներն ու սիրիական լրատվամիջոցները եւս անդրադառնում են մեծ քանակությամբ վարձկանների կոտորվելու, նրանց մեկ միասնական գերեզմանում թաղելու եւ հետքերը թաքցնելու փաստերի մասին: Մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանություններին անգամ իրենց սպանված զինծառայողների մարմինները չեն հետաքրքրում, որոնք շուրջ երկու շաբաթ ընկած են առաջնագծում։

Ի դեպ, փորձագետներն արդեն խոսում են նաեւ այն մասին, որ Բաքվի բռնապետը ներքին հրաման է տվել՝ ոչ մի վիրավորի վրա ժամանակ եւ ռեսուրս չծախսել, նահանջի դեպքում նրանց թողնել ոչնչացվածների հետ մարտի դաշտում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

պատերազմ զոհեր և վիրավորներ Ադրբեջան Հայաստան հրադադարի խախտում

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆեյսբուքյան օգտատերերին չհաշված, Նիկոլի դուրս տվածի առիթով խոսեցին միայն Սեյրան Օհանյանն ու Շուշիի նախկին քաղաքապետը
Ռուսաստանում կորոնավիրուսի   21,877  նոր դեպք  է  հայտնաբերվել
ԱՀԿ-ն շնորհակալություն է  հայտնել  ԱՄՆ-ին կազմակերպություն վերադառնալու համար
Time ամսագրի  շապիկին  զարդարել է  ավերված Օվալաձև  գրասենյակի լուսանկարը
Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 37 հազար դեպք է հայտնաբերվել
Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել
Մերկելը՝ Բայդենի և Հարիսի երդմնակալության արարողության մասին
Այս իշխանությունն ուռուցք է, սպանում է Հայաստանը, և ով կանգնում է Փաշինյանի կողքին, հանցակից է և նրա հետ պետք է դատապարտվի. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.Կարին Տոնոյան
Սպիտակ տանը մեկնաբանել են Թրամփի վարչակազմի դեմ Չինաստանի սահմանած պատժամիջոցները
Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով (լուսանկար)
5 ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԲԱՆ, որ կլինի Հայաստանում առաջիկա ամիսներին, եթե իշխանության մնաց ՀՀ ներկայիս վարչապետը և իր իշխող թիմը
Մադրիդում տան պայթյունի հետևանքով զոհերի թիվը 4-ի  է   հասել
ընկերս նկատել է, որ Շուշիի մասին հայտարարությունից հետո վոժդը սկսել է զոմբիաթափ լինել, էն կիսաանհույսներից շատերը թռնում են․․․
Գիտնականներն՝  ավելի վաղ  կորոնավիրուսով  վարակվածների համար հարավաֆրիկյան  շտամի վտանգի մասին
Երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը. Վազգեն Մանուկյան
Նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։ ԱՄՆ-ում Բայդենը պաշտոնավարումը սկսել է Թրամփի հրամանագրերը չեղարկելով
Արցախյան պատերազմում Ադրբեջանը կիրառել է ՆԱՏՕ-ի զենքը (AgoraVox, Ֆրանսիա)
Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում
Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկել է Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացը
Վիճելի տարածքներն ինչպե՞ս սկսեցին Ադրբեջանին պատկանել. Հայաստանի առաջին ՄԻՊ
Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
«Իմ քայլի» պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Շուշին «ադրբեջանական» քաղաք է
«Բարգավաճ Հայաստան». Շուշիի հետ կապված Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը
Ավելին
Ավելին