f

Անկախ

«Փաստ». Թուրքիան պետք է համակերպվի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս մնալու իրողության հետ


«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանաթուրքական հրոսակների կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում Արցախում ծավալվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ անկայունության ալիքը կարող է բռնկվել ավելի մեծ աշխարհագրությամբ եւ ուղղակի պայթեցնել ողջ տարածաշրջանը։ Այդ իսկ պատճառով էլ ռազմական գործողությունների ծավալման ընդլայնումը թույլ չտալու եւ դրա ինտենսիվությունը նվազեցնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները փորձեր են ձեռնարկում իրավիճակը բեռնաթափելու, կրակը դադարեցնելու եւ հրադադարի հաստատմանը տանելու համար, որպեսզի հնարավոր լինի կրկին բանակցային սեղանի շուրջ նստել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների այսպիսի դիրքորոշումը ուղղակիորեն բխում է հակամարտության խաղաղ կարգավորման իրենց միջնորդական առաքելությունից։ Պատահական չէ, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային հիմնական սկզբունքներից մեկն էլ վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելուն։ Սակայն Ադրբեջանը, ստանալով Թուրքիայի անվերապահ աջակցությունը եւ օգտվելով այն հանգամանքից, որ համանախագահող երկրները հասցեականորեն չեն դատապարտում իր գործողությունները, կոնֆլիկտը բորբոքում է նոր ուժով։

Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում թիրախավորել եւ թիրախավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը։ Թուրքիան այս առումով եւս ձայնակցում է Ադրբեջանին՝ համանախագահության ինստիտուտը համարելով անարդյունավետ, քանի որ նրանք տասնամյակներ շարունակ անընդունակ են եղել լուծել Արցախյան հակամարտությունը։ Այս հայտարարությունների տակ թաքնված է այն մտադրությունը, որ ստեղծվի կոնֆլիկտի կարգավորման այնպիսի մի ձեւաչափ, որում իր գործուն մասնակցությունը կունենա Թուրքիան։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան՝ որպես Մինսկի խմբի անդամ պետություն, բացահայտ կերպով նպատակ ունի դառնալ նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկիր։

Եվ Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարբերաբար ակնարկում է այս մասին՝ նշելով Թուրքիայի կարեւոր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում։ Գաղտնիք չէ, որ համանախագահող երկրի կարգավիճակի միջոցով Թուրքիան տարածաշրջանային ազդեցության նոր լծակ կարող է ստանալ եւ հակազդել մյուս ուժերին։ Իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկն էլ Արցախյան հակամարտության վրա ներգործությունն է, որը շարունակ Թուրքիան փորձում է ընդլայնել։

Ադրբեջանական օդուժի աշխատանքների կոորդինացումը փաստացի գտնվում է թուրքական հրամանատարության ձեռքերում, թուրք հատուկ ջոկատայինները ներգրավված են Արցախում ընթացող հատուկ օպերացիաներում, ռազմական գործողություններում կարեւոր դեր է կատարում թուրքական սպառազինության կիրառումը։ Բացի այդ, հենց Թուրքիայի միջոցով են վարձկան ահաբեկիչները ներմուծվում հակամարտության գոտի։ Ու պատահական չէ նաեւ, որ հակամարտության գոտում տեղի ունեցող յուրաքանչյուր իրողություն պարտադիր միակողմանի մեկնաբանություն է ստանում Թուրքիայում, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Բնականաբար, Թուրքիայի այսպիսի ակտիվ ներգործությունը ենթադրում է տարածաշրջանային մյուս ուժերի դուրս մղում։

Սակայն Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանը, Հարավային Կովկասի վրա ունենալով ամենամեծ ազդեցությունը, նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը եւ հրադադարի հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում։ ՌԴ միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին ավելի քան 11 ժամ քննարկվեց հրադադարի հասնելու պայմանավորվածությունը եւ, ի վերջո, եղավ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը: Բայց Թուրքիային մտահոգում է այն հարցը, որ ինքը այդ հայտարարության կողմ չէ, ավելին՝ հստակ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը մնում է անփոփոխ։

Դրա համար էլ Անկարան Ադրբեջանին մղում է հրադադարի ռեժիմի խախտմանը եւ խաղաղ բնակավայրերի ռմբակոծմանը։ Այսպիսի իրավիճակից ելնելով՝ ՀՀ արտգործնախարար Մնացականյանը օրերս մեկնեց Մոսկվա եւ հանդիպում ունեցավ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, որտեղ կողմերը կրկին վերահաստատեցին հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը։ Սա, կարծես թե, արդեն մեսիջ էր Թուրքիային, որ չփորձի յուղ լցնել առանց այն էլ թեժ հակամարտության վրա։ Թուրքիային մնում է միայն համակերպվել այն իրողության հետ, որ ինքը դուրս է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, իսկ կոնֆլիկտի զոնայում նրա միջամտությունները կարող են ոչ բարվոք ավարտ ունենալ իր համար։

Այս համատեքստում պատահական չէ, որ երկուշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային խոսակցություն է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Ռուսաստանը հասկացնում է, որ Թուրքիայի միջամտությունները հակամարտության գոտում կոշտ արձագանքի կարող է արժանանալ ռուսական կողմից, այդ թվում եւ ռազմական իմաստով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռուսաստան Արցախ Արցախյան հիմնախնդիր

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին