f

Անկախ

Փարիզում հայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել. պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)


Ֆրանսիայի հայ համայնքը երեկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: 

Հավաքվածների թվում ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ են եղել: Ցույցին միացել  են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը:

Մեզ տրված է պատմական հնարավորություն՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը, նշել է մասնակիցներից մեկը: Մենք բոլորս հայեր ենք, բացականչել են ցուցարարները:

Ավելի ուշ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ տեղի է ունեցել մոմավառություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած միջոցառումից: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան:

«Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը  Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

Ֆրանսիա Փարիզ Արցախի ճանաչում պատերազմ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Անհայտ կորած զինվորների հարազատները Ռուսաստանի դեսպանատան դիմաց են. ուղիղ
Համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52.7 մլրդ դրամ նվիրաբերել է Կառավարությանը
Իմ պահանջը միակն է՝ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին. Կիմ Բալայան
Հիմա դուք ինչ ասում եք, «խաթրից ելնելով», կարող եմ ընդառաջել Ձեզ, բայց Ձեր իրավասություններից չի բխում ավագանու անդամի ելույթի բովանդակությունը գրաքննելը. Դ. Խաժակյանը` փոխքաղաքապետին
«Բարգավաճ Հայաստան». Ի՞նչ է անում Երեւանի քաղաքապետարանը պատերազմից տուժած ընտանիքների համար
Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել Ռուսաստանի սահմանը
Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ
Հարությունյան. Փաշինյանին մեղադրում են ոչ թե պատերազմը կանգնեցնելու, այլ երկիրը նման վիճակի հասցնելու համար
ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի փաստը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Կոտայքի տարածաշրջանային  պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու
Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան
Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին
Նոյեմբերի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք
Նորակառույց շենքերում բնակարաններ ստացած վթարային շենքերի բնակիչներին կհատկացվի 2,3 մլն դոլար
Արցախի Ճարտար քաղաքի քույր քաղաք ֆրանսիական Դեսին-Շարպիոն բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ինձ առաջադրված մեղադրանքով եկել էին մեր տուն՝ խուզարկության, ոչինչ չեն գտել. Միհրան Հակոբյան
Շարքային Արկադի Վերդյանը, դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել
Ծովասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է
The National Interest. Ինչի՞ համար են Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկում Մոսկվայում
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վայշե-Լագրավի հետ
Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը
Երևանի ավագանու երկու ներկայացուցիչներ հեռանում են «Իմ քայլը» խմբակցությունից
Երևանի քաղաքապետարանը 500 խմ փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին
Երևանի քաղաքապետարանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ստեփանակերտի վերականգնման համար
Ավելին
Ավելին