f

Անկախ

Պատերազմներում տնտեսական դիմագրավման և հաղթանակի ապահովման հավաքական լուծումը սոցիալական պետության մոդելն է. տնտեսագետ


Թշնամիների երկար նախապատրաստած եւ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը եւս հաղթելու ենք ռազմի դաշտում: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմները եւ դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաեւ նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց եւս պարտադրված ենք դիմակայել հիմա եւ երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին՝ մեր թշնամի հարեւանների կողմից սանձազերծված պատերազմների հետեւանքով:

Փաստ է՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պարագայում զիջումների գնով, հեշտ եւ պարզունակ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհ չկա:

Հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքը պետք է հանդիսանա Հայ մարդու հավաքական անվտանգությունը: Այս հիմնադրույթը պետք է ունենա ոչ միայն իրավական եւ քաղաքական ամրագրումներ, այլ նաեւ պետք է դառնա երկարաժամկետ ռազմավարություն: Եվ պետք է շարունակաբար կյանքի կոչվի օրվա իշխանությունների կողմից հետեւողական քայլերով՝ ծրագրային չափելի թիրախներով ու համարժեք արդյունքներով:

Մասնավորապես, պետությունն իր ինստիտուտներով եւ ողջ ներուժով պետք է դառնա այս մոդելի շարժիչ ուժը, իսկ գործող ցանկացած իշխանություն պետք է կրի իրեն տրված ժամանակահատվածի համար նախանշված արդյունքների ապահովման ողջ պատասխանատվությունը: Սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող չափելի խոստումները եւ դրանց համար լիարժեք պատասխանատվության ստանձնումը պետք է դառնան քաղաքական մշակույթի անբաժանելի բնութագիրը:

Այս պարագայում, որպես տնտեսության կենսունակության բարձրացման եւ պատերազմական իրավիճակներում կայուն դիմակայումն ապահովելու կարեւոր սկզբունքներ՝ պետք է որդեգրվեն.

տնտեսական ներքին ռեսուրսների առավելագույն ներառումը եւ դրան համարժեք՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործումը,

սոցիալական ներառականության հետեւողական ընդլայնումը,

«շատից շատ, քչից քիչ» սկզբունքով եկամուտների արդար բաշխումը եւ հանրային լիարժեք համերաշխության ապահովումը,

Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը աշխարհասփյուռ հայության, բարեկամ բազմաթիվ երկրների փոխշահավետ մասնակցության համար առաջնային հնարավորությունների ապահովումը:

Սա զարգացման երկարաժամկետ բանաձեւ է, որի գործադրման հետեւողականությունը ենթակա չէ փոփոխման, քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական այս իրական մարտահրավերները: 

Այս բանաձեւը հնարավոր է կյանքի կոչել միայն իրապես սոցիալական պետություն կառուցելու ճանապարհով: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այն արդեն վաղուց առկա, հաջողված այլընտրանք է չկարգավորվող ազատական տնտեսվարմանը եւ պետական սոցիալիզմին:

Այս ճանապարհը բացառում է տնտեսության ինքնանպատակ, բացառապես շուկայական սկզբունքներով՝ նեոլիբերալ մոտեցումները: Այն նախ եւ առաջ պահանջում է՝ առկա ողջ ներուժի օգտագործմամբ ստացվող տնտեսական արդյունքները պետք է դառնան նյութական հիմք հայ ժողովրդի անվտանգ, ազատ եւ բարեկեցիկ կյանքի համար:

Միաժամանակ համոզված ենք՝ հայկական երկու հանրապետություններն ունեն այս ճանապարհով զարգանալու բավարար ներուժ, որի մի զգալի մասը դեռեւս իրացված չէ, այդ թվում՝

որպես տնտեսության լոկոմոտիվ եւ առաջնային բեւեռ՝ ռազմական արդյունաբերության եւ ՏՏ ոլորտների փոխկապված զարգացման օբյեկտիվ հնարավորությունները,

միջազգային չափանիշներին համապատասխան՝ հանքարդյունաբերության զարգացումը,

բնակլիմայական եւ պատմա-մշակութային բավարար պայմանները՝ ինտենսիվ գյուղատնտեսության, օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար,

վերամշակող արդյունաբերության կայուն աճի առարկայական նախադրյալները,

որակյալ աշխատանքային ռեսուրսներն ու գիտական մեծ ներուժը,

հայկական սփյուռքի տնտեսական իրական ներուժը,

ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը, Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների շուկաների հասանելիության որոշակի արտոնությունները, որոնք գործում են Հայաստանի համար:

Ամփոփելով. աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների եւ հայ ժողովրդի համար դրա մարդակեր կոնկրետ դրսեւորումների պայմաններում սոցիալական պետության իրական կառուցումը մեր գոյատեւման միակ հնարավորությունն է: Այսպիսով արդարացված կլինի նաեւ պետության կարգավորիչ դերը: Լիարժեք կկատարվեն նաեւ պետության անունից քաղաքացիներին եւ ձեռնարկատերերին ուղղված պահանջները՝

արժանապատիվ աշխատել եւ սեփական քրտինքով բարելավել իր եւ իր ընտանիքի կյանքի որակը,

իրականացնել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր ու ամբողջական վճարել հարկերը,

դրսեւորել սոցիալական պատասխանատվություն եւ խուսափել շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներից,

երկրի տնտեսական առավելագույն ներուժին համարժեք՝ զարգացնել ձեռնարկատիրությունն ու ստանալ արդարացի շահույթ եւ այլն:

Թադևոս Ավետիսյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին