f

Անկախ

Տպավորություն չստեղծվի, որ նեղացած եմ քաղաքապետարանից կամ կուսակցությունից. Գևորգ Բաբայանն իր հրաժարականի ու քարոզարշավին մասնակցելու մասին


Հրաժարականի համար բուն պատճառ չկա, պարզապես մոտեցումների տարբերություն կար: Այս մասին Անկախի հետ զրույցում, անդրադառնալով երկու օր առաջ իր հրաժարականին, ասաց Աջափնյակ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը:

«Հրաժարականի համար բուն պատճառ չկա, պարզապես քաղաքապետի հետ խոսեցինք ու հասկացանաք, որ այս փուլում իմ հրաժարական տալը ճիշտ է, տարաձայնություններ երբեք չեն եղել իմ ու քաղաքապետի միջև, աշխատանքային մթնոլորտ է եղել, շատ հարցերում քաղաքապետը գոհունակություն է հայտնել, շատ հարցերում դժգոհել է, այսինքն լավ աշխատանքային մթնոլորտում ենք աշխատել: Պարզապես մոտեցումների տարբերություն կար, տարբեր հարցերում մարդիկ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ ու դա հաճախ անհամատեղելի է դառնում պաշտոնավարման հետ»,-ասաց նա:

Առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին խոսելիս Բաբայանը նշեց, որ մոտ մեկ ամիս պատրաստվում է հանգստանալ:

«1 տարի 4 ամիս աշխատել եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ առանց հանգստյան օրերի: Անգամ շաբաթ-կիրակի օրերին չեմ հանգստացել: Հիմա կփորձեմ մոտ մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո կանցնեմ այլ աշխատանքի, դեռ կոնկրետ առաջարկ կամ պլանավորած ինչ-որ բան չկա»:

Անդրադառնալով ոստիկանությունում իր գործունեության առնչությամբ նախապատրաստվող նյութերին՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը նշեց, որ ոստիկանություն չի հրավիրվել ու մանրամասնեց, թե նյութերն ինչին են վերաբերում: 

«Քաղաքապետարանն է գրավոր բողոք ստացել, որի շրջանակներում նաև ես եմ տվել իմ բացատրությունը քաղաքապետարանին: Դրանից հետո քաղաքապետարանը որոշել է, որ ավելի մանրամասն  ու հանգամանալից պատասխան կարող է տալ  ոստիկանությունը, արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե չկա»:

Մեր այն հարցին՝ ճիշտ են լուրերը, որ նյութերը վերաբերում են ապօրինի շինթույլտվություն տալուն, Բաբայանն ասաց, որ շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«Ապօրինի թույլտվություն ասվածը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ իրենց սեփական հողի վրա դեռ ամառվա սկզբում մեզանից ճարտարապետահատակագծային առաջադրանք են ստացել, որից հետո նախագիծ են կազմել, սեպտեմբերի 24-ին նախագիծը մուտք են արել մեզ մոտ, իսկ սեպտեմբերի 27-ին ես ստորագրել եմ: Այս ամենի մեջ խնդիրն այն է, որ ըստ տեսուչի մեկնաբանության՝ կառուցապատողը, որ սեպտեմբերի 24-ին մուտք է արել շինթույլտվության դիմումը, չի սպասել իմ ստորագրմանը և 24-27-ն ընկած ժամանակահատվածում, առանց իմ ստորագրման, 3 օր շուտ սկսել են շինարարական աշխատանքները: Նյութերը, որ նախապատրաստվում են ոստիկանությունում հենց սրան են վերաբերում: Պարզապես տեսուչը արձանագրություն է կազմել, որը թերի է եղել, քանի որ դրա մասին ոչ ես, ոչ բաժնի պետը, ոչ կառուցապատողը տեղյակ չենք եղել»,-նշեց Գևորգ Բաբայանը: 

Վերջինս խոսելով առաջիկայում սպասվող քարոզարշավի մասին՝ ասաց, որ մասնակցելու է դրան:

«Իհարկե մասնակցելու եմ քարոզարշավին, ես 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ եմ, շարունակում եմ իմ կուսակցական գործունեությունը: Թող տպավորություն չստեղծվի, որ ես նեղացած եմ քաղաքապետարանից կամ առհասարակ կուսակցությունից: Ես կուսակցության անդամ եմ, քաղաքապետն իմ քաղաքապետն է, իմ կուսակցական ընկերն է, նոր թաղապետն իմ ընկերն է, և մենք շատ ջերմ ձևով ենք հրաժեշտ տվել իրար»,-ամփոփեց Բաբայանը: 

Հայաստան հարցազրույց Գևորգ Բաբայան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք՝ ինչի է ընդունակ հայ տղամարդը. Աննա Հակոբյան
Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար
(Մաս I) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը
Տիկին Աննայի "տղամարդիկ" իրենք պետք է օրինակ ծառայեին ու գնային ռազմաճակատ. ամուսինը՝ Նիկոլը, , երեսփոխաններ եղբայրն ու տեքրոջ որդին՝Հրաչն ու Սիփանը,
ՊԲ-ն շնորհավորել է հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնը
Սիրիացի որոշ վարձկաններ փախել են ԼՂ գոտու կատաղի մարտերից. արձանագրում է միջազգային իրավապաշտպան կառույցը
Հոկտեմբերի 17-ին Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ․ Արցախի ՄԻՊ
Թուրք մտավորականը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Ոչնչացվել է ադրբեջանական ծանր հրետանու բրիգադի շտաբի պետը․ Բանակ․ինֆո
Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն
ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 19 զինծառայողի անուն
Իրանի նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին
Արցախում ամեն օր ուղիղ կեսօրին կղողանջեն բոլոր եկեղեցիների զանգերը
NYT. Լեռնային Ղարաբաղում դաժան պատերազմի առաջնագծում
«Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում». Փարիզի քաղաքապետ
Հոկտեմբերի 16-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 68 դեպք
«ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ համաձայնեցնել». Լավրով
Գյումրի քաղաքի «Սպորտի աշխարհ» խանութում հրդեհ է բռնկվել
«Վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված». Լիլիթ Գալստյան
Սրբացած մասունքներ հոբելյանական դափնեպսակում
Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ POLITICO-ին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ
Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը
Ավելին
Ավելին