Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Ջաստին Պորյեն փոխհամաձայնության են եկել մենամարտի անցկացման վայրի ու ժամկետի հարցում:
Մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին: Իռլանդացին թվիթերյան էջում հայտնել է, որ ցանկանում է մենամարտել ամերիկյան ֆուտբոլի «Դալաս Կովբոյզ» ակումբի տնային ստադիոնում:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: