Երբ ես մեկ տարի առաջ բարձրաձայնեցի Մեղրու՝ Ագարակի զորամասի զինվորի մահվան հետ կապված հանգամանքների, զինվորների հրամկազմին չենթարկվելու փաստերի մասին, այս նորօրյա իշխանականները, լրատվամիջոցների զգալի մասը, հիմա կոկորդները ճղող սորոսական և այլ իրավապաշտպանները թավշե, զամշե իշխանությունների թաթիկների տակ լուռ դիրքավորված և անտարբեր մնացին անարձագանք ու անհաղորդ:
Իմ հարցադրումներն ուղղված իշխող վարչակազմին, ՊՆ ղեկավարներին, մամուլի խոսնակին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին մնացին անպատասխան...
Իսկ հիմա արդեն քաղում են այդ ամենի, ինչպես նաև բանակը հեղափոխական գործընթացներում ընդգրկելու, կարգապահության թուլացման դեպքերն անտեսելու, զինվորների դասալքությունները և փողոցներ լցվելը խրախուսելու, նույնիսկ նրանց հրամանատարներին պաշտոնեական առաջխաղացումներ պարգևելու, ապրիլյան քառօրյայի կապակցությամբ պաշտոնանկ արված զինվորականներին բարձրագույն պաշտոնների նշանակելու, բանակից փախածների, դասալիք պաշտոնյանների կողմից զինվորականներին ծառայել սովորեցնելու դասեր տալու դառը պտուղները:
Ինչ ցանեցիք՝ հիմա հնձում եք...
Ես նաև ոստիկանական ամենամեծ ու կարևորագույն շարային ստորաբաժանումներից մեկի հրամանատարն եմ եղել, գիտեմ ինչ բան է կանոնդրական կարգապահությունը, ինչ բան է սպայական պատիվն ու պարտականությունների հստակ կատարման անհրաժեշտությունը և շարքային, կրտսեր հրամկազմի հետ աշխատանքի նրբություններն ու դժվարությունները:
Զինվորական ստորաբաժանումները զոնա չեն ու զոն նայող, հեղինակություն հանդիսացող թափթփուկների տեղը աղբանոցն է, նման բաները խրախուսող հրամանատարների հետ միասին...Դա նման է օրենքները խախտելուն, որը հիմա աջ ու ձախ թույլ են տալիս ներկա պաշտոնյաները... Մի անգամ արեցիր, դա կդառնա սովորություն և կդառնաս արտականոնադրական հարաբերությունների ու հանգամանքների գերին...Հետադարձը շատ դժվար է, գրեթե անհնար...Հիմքից պետք է արմատախիլ անել ու ապրիլյան քառօրյայի անվան տակ նախկիններին վարկաբեկելու անշնորհակալ ու անտրամաբանական, դատախազական բնույթի պարզաբանումների փոխարեն Անդրանիկ Քոչարյանն իր հանձնաժողովի անդամների հետ միասին, հենց նման իրավիճակների պարզաբանումներով, ուսումնասիրություններով և նման իրավիճակներով պետք է զբաղվեր՝ օրական քսան անգամ աննպատակ հարցազրույցներ տալու և սոփեստություն անելու փոխարեն...