«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը կարող է արագացնել դեէսկալացման գործընթացը: Գրում է Gazeta.ru-ն։
«Հակամարտության առաջին ժամերից դրա կարգավորման համար այն ռազմականից քաղաքականի անցում կատարելու համար մենք շատ բացահայտ և հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը, որ Թուրքիան պետք է լինի այս գործընթացում, և եթե դա տեղի ունենա, ապա շատ շուտով այս հակամարտությունը կդադարի և կսկսվի հաշտեցման գործընթացը»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: