Հուսեյն աբդուլ Մուլի, 38 տարեկան, Հալեպի ծնունդ, մարտական անունը՝ Աբու Ահմադ Քալջբրին: Ապրում է Թուրքիայում, Քիլիս քաղաքում: Համակարգում է Լիբիա կամ Ադրբեջան գնալ ցանկացող վարձկանների ցուցակները: Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և այլ վայրերից Ադրբեջան տեղափոխված և Արցախի դեմ կռվող վարձկանների հետ կապված հերթական անձին Արմնյուզ ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում բացահայտել է Գասպարյանը։
Նրա հաղորդմամբ՝ տվյալ անձը միջնորդ է․ «Փողն ստանում է Թուրքիայից, բաժանում վարձկանների վրա: Երեք հիմնական խմբավորումների վարձկանների հարցերով է զբաղվում՝ Ֆայլաք Ալ Շամ՝ Շամի կորպուսը, Սուլթան Մուրադ և Համզե խմբավորումները: Այս երեք խմբերում, միասին վերցրած, կա 3 հազարից ավելի վարձկան: Հավաստի տվյալով՝ նրանցից 1450-ն այս պահին գտնվում է Ադրբեջանում: 400-ն արդեն սպանվել է Արցախում»,- նշել է Գասպարյանը և տեսանյութում հրապարակել նրա ձայնային հաղորդագրությունը, որն ուղարկվել է զինյալների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։