f

Անկախ

34-ամյա արմավիրցին խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում եւ կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տիրապետելով մարդկանց վստահությունը ձեռք բերելու եւ հեշտությամբ մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին, որոշել է խաբեությամբ հափշտակություններ կատարել, իսկ որպես զոհ ընտրել եւ թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց:

Իր մտադրությունն իրագործելու համար նրանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել «Ֆեյսբուք» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքերի միջոցով, որի ժամանակ ներկայացել է իբրեւ պետական պաշտոնատար անձ եւ վստահելի անձնավորության տպավորություն թողնելու նպատակով՝ ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական եւ բնակարանային պայմանները բարելավելու կեղծ խոստումներ տալով, բնակարանի ձեռքբերման շինծու պատրվակով, չարաշահելով թվով 14 կանանց վստահությունը՝ 2017-2019 թթ. ընթացքում կատարել է 18 դրվագ ուրիշի գույքի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ընդհանուր առմամբ հափշտակելով շուրջ 30.000.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետեւ, որպեսզի խաբեությամբ հափշտակված գումարներն օրինականացնի, իր ազգականներին, ծանոթներին ու մտերիմներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում եւ տիրապետելով մուտքանվանն ու գաղտնաբառին՝ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով անձամբ տնօրինել է նրանց հաշվառման հաշիվները, որոնց էլ տուժող կանայք փոխանցել են գումարները:

Արդյունքում՝ հաշիվներին փոխանցված գումարները զանազան բանկային գործարքների կատարման, այն է՝ գումարը հաշվից հաշիվ փոխանցելու, ապա՝ կանխիկացնելու եղանակով հափշտակել է:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (տասը դրվագ), 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով (մեկ դրվագ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Ավելին
Ավելին