f

Անկախ

Իրանի Իսլ. Հանրապետութեան 11-րդ խորհրդարանի կեանքի կոչման գործընթացը


Խմբագրականի փոխարեն

Իրանի Իսլ. Հանրապետութեան 11-րդ խորհրդարանի կեանքի կոչման գործընթացը (յատկապէս նախընտրական փուլում), ուղեկցւեց գրեթէ սպասւած առանձնայատկութեամբ, ի համեմատ նախորդող շրջանների…

Առանձնայատկութիւն, որն ոչ աւել, ոչ պակաս բնութագրելի է հասարակական համընդհանուր պասիւութիւն հասկացութեամբ: Դա, անշուշտ, պայմանաւորւած էր երկրի մասշտաբով առկայ սոցիալ-տնտեսական ու քաղաքական-հոգեբանական գործօններով, որոնք էլ հասարակայնութեան առաւել եւս տնտեսապէս խոցելի խաւերի շրջանակում առաջացրել էր ընդհանուր անտարբերութիւն՝ հասարակական-քաղաքական գերակայ իրադարձութեան նկատմամբ:

Ինչեւէ, հազարաւոր թեկնածուների առկայութեամբ հանդերձ ակներեւ չեղան այսպէս ասած՝ բարեկարգչական-պահպանողական, ձախ թէ աջ հոսանքների առանց այն էլ չկայացած ինստիտուցիոնալ (կազմակերպական-կուսակցական-կառուցային) մրցակցութիւններ, որոնք էլ կարելի է լրացուցիչ պատճառ համարել առ այն, որ վերոնշեալ ժողովրդական խաւերը տւեալ հոսանքների նկատմամբ եւս, նախկինի համեմատ վստահութիւն չեն տածում…:

Գալով իրանահայ համայնքին, պէտք է արձանագրել, որ համընդհանուր իրավիճակից օրինաչափօրէն ազդւած, մեր համայնքն եւս չէր կարող անմասն լինել վերոգրեալ առանձնայատկութիւնից: Աւելին, համայնքիս Հիւսիսային հատւածի ընտրազանգւածների համար նախընտրական քարոզարշաւը մեկնարկեց տհաճ անակնկալով, երբ գործող պատգամաւոր եւ գալիք ընտրութեան թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանը առողջական պատճառներով ստիպւած եղաւ ինքնաբացարկ յայտնել, իր տեղը զիջելով աւելի երիտասարդ թեկնածուի, ի դէմս հասարակագիտութեան մագիստրոս, ազգային գործիչ Արա Շահվերդեանի, որն էլ մրցակցային ասպարէզ է մտել հիւսիսային շրջանի միւս երեք թեկնածուների հետ:

Ահաւասիկ, ուրբաթ, փետրւարի 21-ին երկրով մէկ կայանալու են խորհրդարանական ընտրութիւնները եւ անկախ թւային մասնակցութիւնից, բայց երկրի համընդհանուր՝ ազգային ու պետական շահերից ու անվտանգութիւնից ելնելով՝ կեանքի է կոչւելու Իրանի օրէնսդիր իշխանութիւնը՝ խորհրդարանը:

Իրանահայութիւնը եւս, ինչպէս միշտ, անսալով համընդհանուր՝ երկրի ու պետական շահերին, եւ առաւել եւս որպէս ուրոյն միաւոր, նաեւ իր համայնքային շահերի նկատառումով ու գիտակցմամբ, ընտրական հրապարակ է իջնելու, որպէսզի իր անխախտ եւ անբեկանելի իրաւունքին տէր կանգնելով՝ իր արժանավայել կամքն արտայայտի:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

 

 

 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Իրան խորհրդարանական ընտրություններ

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին