Հելսինկիի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ երեխաներին պետք է թույլ տալ խաղալ դրսում՝ ցեխի մեջ՝ նրանց իմունային համակարգը ամրապնդելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետները փորձ են անցկացրել, որին մասնակցել են երեքից հինգ տարեկան 75 երեխաներ: Որոշ երեխաներ խաղացել են խաղահրապարակներում, որտեղ նրանց համար անտառային ճիմահող են ավելացրել և զբոսնել անտառում: Երեխաների մեկ այլ խումբ մնացել է քաղաքում:
Հետազոտության համաձայն՝ «կեղտոտ» խաղահրապարակներում խաղացող երեխաները մեծացնում են մաշկի վրա մանրէների բազմազանությունը, ինչը ամրապնդում է իմունային համակարգը՝ արյան նմուշներում ավելանում է IL-10 հակաբորբոքային սպիտակուցի պարունակությունը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ երեխաների համար կարևոր է հողի վերին շերտերում մանրէների հետ շփումը: