ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհում մեկ շաբաթում 45 հազար մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել և սա համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախկինում մահացության առավելագույն մակարդակը գրանցվել էր հունիսի կեսերին, երբ մեկ շաբաթում 43 հազար մարդ էր մահացել: Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում մահացել է ավելի քան 1,1 միլիոն մարդ:
Շաբաթվա ընթացքում 2.4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով՝ նույնպես գերազանցելով նախորդ ռեկորդը: Ընդհանուր առմամբ, վիրուսը հաստատվել է մոլորակի 38,9 միլիոն քաղաքացու մոտ ՝ աշխարհի բնակչության մոտ 0,5% -ը:
Բոլոր վարակվածվածների մոտ 70% -ն ապաքինվել է՝ մոտ 27 մլն հիվանդ:
Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է (8,2 միլիոն վարակված և 222 հազար մահ), երկրորդ տեղում Հնդկաստանն է (7,3 միլիոն վարակված և 112 հազար մահ), երրորդում ՝ Բրազիլիան (5,1 միլիոն վարակված և 152 հազար մահ):