f

Անկախ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ


Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: 

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան:

ՀՀ ԱԳՆ հայտարարություն Հայաստան պատերազմ Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Երևանի ավագանու երկու ներկայացուցիչներ հեռանում են «Իմ քայլը» խմբակցությունից
Երևանի քաղաքապետարանը 500 խմ փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին
Երևանի քաղաքապետարանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ստեփանակերտի վերականգնման համար
Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վարչապետը, որն անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում է իրականացրել, հրաժարական տա. Դավիթ Խաժակյան
Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի ասուլիսը ուղիղ
Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ մարդիկ
1000 դրամների հիմնադրամում այս պահին կա 32 մլն դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար պետք է 70 մլրդ. Մ. Մանուկյան
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի՝ ԼՂ վերաբերյալ առաջարկ-միջնորդությունը
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով
Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում ականազերծում կկատարվի, տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համակարգից արձակված ռումբեր. Արցախի ԱԻՊԾ
«Եթե աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն». Կարմիր խաչի ղեկավարը պատմել է ԼՂ-ում զոհերի մարմինների որոնման աշխատանքներում բարդությունների մասին
Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հայերը մեծ ցավով են ընդունում ԼՂ-ում պատերազմի ելքը՝ կանխատեսելով, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի․ The Washington Post
Նորագավիթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 3 մարտական հաշվարկ
«Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի». Foreign Policy-ի անդրադարձն Արցախում «ամեն ինչ կորցրած» հայերին
Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
Չեմպիոնների լիգայում կկայանան 4-րդ տուրի հանդիպումները
Ընտանիքների մի մասը դեռ ՀՀ-ում են․ Արցախից եկած ընտանիքիներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է
Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր ալիևին...
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը. ոստիկաններն ինչ փնտրում էին չգտան. Բաբկեն Հարությունյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 813 նոր դեպք. մահացել է 30 մարդ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. այն վերաբերում է մշակութային արժեքների ապօրինի արտահանմանը
Երևան քաղաքի ավագանու նիստը. ուղիղ
Ավելին
Ավելին