f

Անկախ

Եթե Ռուսաստանը բացարձակ անօգնական է Անդրկովկասում, ապա նա ի՞նչ «Մեծ տերություն» է. Յա. Քեդմի 


Ռազմա-քաղաքական փորձագետ, իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին ITON.TV կայանի եթերում գնահատական է տալիս Արցախում հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններին և Ռուսաստանի՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այդ և այլ համանման խնդիրները լուծելու կարողությանը, մեկնաբանում է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության խոսքերն ու գործերը, համեմատում է ռազմա-քաղաքական իրավիճակները Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև կարծիք է հայտնում ներկայիս «Ռուսաստանի մեծության» մասին: «Հատուկ թղթապանակ» հաղորդումը վարում է Ալեքսանդր Վայլդմանը:

Վայլդման – Ղարաբաղի պատերազմը մնում է բացարձակապես ողջ ռուսալեզու լրատվամիջոցների  ուշադրության կիզակետում: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը հարված հասցրեց ռազմական տեխնիկային արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքում: Ընդ որում, Բաքուն հաստատեց այդ հարվածը և այն նախազգուշական անվանեց: Ռուսաստանի լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր ալիքով այդ հարվածն անվանեց մարտահրավեր և ապտակ Ռուսաստանին: Եվ հարց տրվեց՝ ՀԱՊԿ-ն ի՞նչ է: Դուք համաձա՞յն եք Սոլովյովի կարծիքին, որ դա ապտակ էր Ռուսաստանին: Եվ երկրորդ, իսկապես, ՀԱՊԿ-ն ի՞նչ է:

Քեդմի- Այդ հարցին պետք է պատասխանի Ռուսաստանի նախագահը: Բարեբախտաբար ես Ռուսաստանի նախագահ չեմ: Ինչ է ՀԱՊԿ-ն, ինչ արժի այն: Դե՜, թող բացատրի, թե ինչու է Ադրբեջանը հարվածում Հայաստանի բանակին, դա Ղարաբաղի զինված ուժերը չէ: Նա խոսել է Ալիևի հետ, թող պարզի այդ հարցը: Իրավիճակն այնպիսին է, որ մի կողմից՝ Ռուսաստանը կարծես ամենից շատ հնարավորություններն ունի, քան մյուս երկրները, որպեսզի փորձի ինչ-որ կերպ հաղթահարել խնդիրը, մյուս կողմից՝ այդ հնարավորությունից նա, որ չասենք անճարակ, զգուշավոր-անճարակ է օգտվում: Է, օգո՞ւտն ինչ է: Եղել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «հանճարեղ» առաջարկությունը, եթե ճիշտ եմ հասկանում, թե արժի ռուսական զորքեր մտցնել այդ շրջան: Որպեսզի ի՞նչ անի… Սովորաբար, երբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվում, դրանից հետո են զորքեր մտցվում: Ես չեմ լսել, որ զորքեր մտցնեն, որպեսզի հրադադար հաստատվի: Իսկ եթե կողմերը չեն պայմանավորվել, ապա զորքեր մտցնելու իմաստը ո՞րն է: Եվ կլինի՞ արդյոք այդ համաձայնությունը: Առայժմ այդ կոնֆլիկտի առնչությամբ ես բազմաթիվ հայտարարություններ եմ լսել, շատ խոստումներ, բայց լուծում առայժմ չի երևում:

Վայլդման –  Հրադադարի համաձյանությունը, որ ձեռք բերվեց Մոսկվայում, ընդամենը մի ժամ տևեց:

Քեդմի- Հավանաբար խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք կնքում են այդ համաձայնությունները, նրանք չեն, որոնք կռվում են: Իսկ նրանք, ովքեր կռվում են, թքած ունեն, թե ինչ են խոսում դիվանագետները Մոսկվայում, Մինսկում կամ այլ վայրում: Դե, այդպիսին է մշակույթն այդ երկրներում: Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն մի միջոցով՝ գալ որևէ համաձայնության: Բայց երկու կողմերն էլ ինչ-որ բաներից հրաժարվում են: Անցած ժամանակաշրջանում շարունակ փորձել են լուծել խնդիրը, այդ ընթացքում Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հստակ բնութագրեց Ալիևը, Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ սիրախաղեր էր անում: Եվ հիմա Թուրքիան փորձում է խաղալ նաև Լեռնային Ղարաբաղում, իհարկե, Ադրբեջանի ձեռքերով՝ հրելով նրան գործողությունների, որոնք ողջամիտ չեն: Բայց խնդիրը պետք է, չէ՞, լուծել: Այնպես որ բոլոր հարցերը և բոլոր պատասխանները Մոսկվայում են: Եթե Մոսկվան չտա այդ հարցերի պատասխանները և բավարար բանիմացություն չցուցաբերի, ուրեմն այդ դեպքում կարելի է Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության և ազդեցության հետհաշվարկը սկսել: Եթե Ռուսաստանն ի վիճակի չէ լուծելու խնդիրը իր սահմաններից երկու քայլի հեռավորությամբ, այն երկրներում, որտեղ պետք է իր լուրջ ազդեցությունն ունենար, ելնելով իհարկե Ռուսաստանի շահերից, ուրեմն համապատասխան եզրակացություններ կարվեն այն բոլոր համաձայնությունների վերաբերյալ, որոնք մնացել են այնտեղ:

 

Աշխարհում արցախյան պատերազմ Յակով Քեդմի Ռուսաստան Տեսանյութ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին