Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։
Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1540–ով և ընդհանուր հաշվով հասել է 63 000-ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 մարդ, կատարվել է 344 053 թեստավորում, առողջացել են վարակվածներից 47925–ը։ Գրանցվել է մահվան 1067 (+11) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 314։