· Արցախի պաշտպանության նախարարությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է Ադրբեջանի Գյանջա (պատմական՝ Գանձակ) քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Ըստ ցանկի՝ Գյանջայում 8 ռազմական նշանակետ կա։
Ստորև ներկայացնում ենք ՊՆ հրապարակած ցուցակը.
- ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,
- ԶՈւ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
- ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
- ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
- ԶՈւ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
- ՊՆ կենտորնական ենթակայության զինվորական հոսպիտալ,
- ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
- Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Հիշեցնենք՝ Մոսկվայում հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության 7-րդ օրը Ադրբեջանը կրկին հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Արցախի խաղաղ բնակավայրերին։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ: