f

Անկախ

Պարգևատրման են ներկայացվել մի շարք զինծառայողներ


Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններում ցուցաբերած արիության և սխրագործությունների համար պարգևատրման են ներկայացվել հայկական զինուժի մի շարք զինծառայողներ:

Փոխգնդապետ Տարոն Քոչարյանն իր ստորաբաժանման  պաշտպանությունը հստակ կազմակերպելու, ակտիվ գործողությունների դիմելու և թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ ոչնչացնելու համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

Նույն բնույթի գործողությունների համար փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը:

«Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ»,- նշում են ԱՀ ՊԲ-ից:

Նշված զինծառայողները ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ նրանցից շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչի» 2-րդ աստիճանի շքանշանի:

Հասարակություն Հայաստան արցախյան պատերազմ պարգևներ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև  լարվածությունը սպառնում է Եվրոպային. Պուտին
Գիտնականները՝  լոլիկի հյութի օգտակար հատկությունների մասին
COVID-19- ի ասիմպտոմատիկ ընթացքը  կապված  է իմունային համակարգի  պրոբլեմային  աշխատանքի հետ
Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում է. Վահրամ Պողոսյան. News.am
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց ծառայությունը. Վ. Պողոսյան
Մեկնարկել է դատախազների թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
ԱԱՏՄ-ի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր
Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունները խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե. Տոնոյան
Եկեք ուղղակի ամեն գնով բոլորս միասին փորձենք դուրս գալ էս վիճակից․․․այլ պարագայում ուղղակի կործանված ենք
Դատական նիստերը կիրականացվեն հեռավար. ԲԴԽ որոշումը
Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը
ՊԲ-ն ոչնչացրել է ադրբեջանական հետախուզա-հարվածային «IAI Harop» ԱԹՍ
Պատմաբան. ահաբեկիչների ծառայություններից օգտվելը կարող է ապակայունացնել իրավիճակը նաեւ պատվիրատուների մոտ
Հունական Սերեի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայերի կբարձրացնեի ՀՀ դրոշը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան
Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Իդլիբում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին. Արմեն Մարուքյան
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը
Կոսովո, Ղրիմ՝ կարգավիճակի գերադասման միտումներ. Շահան Գանտահարյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառում է հրթիռահրետանային միջոցներ. Դավիթ Թորոսյան
Ավելին
Ավելին