f

Անկախ

Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել «Մարտի 1-ի» երեք զոհերին սպանողները Politik.am


2008 թվականի «Մարտի 1-ի» իրադարձությունները մեր պետության պատմության սեւ էջերից մեկն է։ Այդ օրը Երեւանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ եւ ցուցարարներ։ Politik.am-ը հրապարակել է բացառիկ տեսանյութ՝ «Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ։

Շատերը համոզված են, որ սա է ճշմարտությունը։ Այդ օրերին ցույցերը առաջնորդողները, որոնց մեծ մասը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօր իշխանության են, պնդում էին, որ ցուցարարների շարքերում չեն եղել զինված անձիք։ ՀՀ նախագահ Քոչարյանն էլ պնդում էր, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են եւ ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։

Ոմանք չէին հավատում երկրորդ նախագահ Քոչարյանի պնդումներին։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ իր ասածը հեռու չէր իրականությունից։ Ամիսներ առաջ, մենք արդեն հրապարակել էինք մի տեսանյութ, որում պարզ երեւում է, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաեւ կրակել են այդ ընթացքում։

Պարզվում է Մաշտոցի պողոտայում, Պարոնյան եւ Լեո փողոցներում այլ զինված անձիք եւս եղել են։ Մեր ձեռքի տակ հայտնված մեկ այլ տեսանյութում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ օդ կրակահերթ է արձակում։

Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երեւան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետեւանքներ բերեր, եթե պետությունը չմիջամտեր։

Պետք է նկատենք, որ զինված քաղաքացիների գործողությունների տարածքում են զոհվել մարտի մեկի երեք զոհերը՝ Տիգրան Էդիկի Աբգարյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան(ստացել է հրազենային վիրավորում, մարմնից դուրս է բերվել 5,45 տարամչափի գնդակ)։

Ինչպես արդեն նկատել էինք այս երեք զոհերը եղել են այն հատվածներում, որտեղ գործել են տեսանյութում պատկերված զինված անձիք։ Այս երեք զոհերի դեպքում էլ չի բացառվում, որ հենց կադրերում երեւացող զինված քաղաքացիների ձեռքով են նրանք սպանվել։

Ի դեպ մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչները ևս վիրավորվել են ու ակնհայտ է, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից։ Ի վերջո բարձրահարկ շենքերի մեջ օդ կրակելը այդքան էլ անվտանգ գործողություն չէ։ Որոշ շրջանակները կարող են պնդել, որ դրանք սադրիչներ են եղել, բայց իշխանություններին ոչինչ չի խանգարում գտնել սադրիչներին։ Եվ հետո կադրերից էլ երեւում է, որ նրանք քաղաքացիների միջից են կրակում, եթե սադրիչներ են, ապա ինչու՞ են ցուցարարները շարունակում առանց որեւէ անհանսգատության մնալ նրանց կողքին։

Հայաստան Մարտի 1

Այլ հոդվածներ հեղինակից

Ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից․Գևորգ Պետրոսյան
Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել
Ալավերդի քաղաքում ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ
ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների պայմանավորվածության արդյունքում ԱՄՆ-ում գտնվող հայ և վրացի աշակերտները վերադառնում են հայրենիք
Առցանց հարթակներ՝ սփյուռքահայերի համար. Յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր
ՊԵԿ աշխատակիցները 2.7 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ են հայտնաբերել
Իրեն էյֆորիկ տրամադրություն պարգևելու համար ամբոխը պետք է վճարի հեղափոխականներին. Թևանյան
Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը. Փաշինյան
Երևանի Ռազմական ոստիկանության վարչության մոտ նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել
Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար
Արցախում ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են
«Հրապարակ». ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են
«Իրավունք». Իր աշխատողների փողով ժողովրդին լավություն անելու նուրբ արվեստը. Ծառուկյանն իր խոսքի տերն է
«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե
«Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ». Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի
Սիսիանում պլանավորում են ակցիաներ կազմակերպել.«Հրապարակ»
«Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ
«Իրավունք». Ե՞րբ է քաղաքապետը կատարելու խոստումը
«Փաստ». Ժամանակավոր կառավարությո՞ւն. ովքեր եւ ինչու են դիմում մանիպուլյացիայի
«Փաստ». Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին
«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել. նա չի վիճարկել այդ որոշումը
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին
«Ժողովուրդ». Ո՞ր ապրանքների գները կիջնեն
Ավելին
Ավելին