Մինչ հայկական համացանցը էքստազի մեջ է "զինա" - "հրա" դադարի, ադրբեջանական կողմը ակտիվ է մնում համ ռազմի դաշտում, համ լրատվական։
Պատերազմը շարունակվում է. թմնամին հայկական կողմը շարունակում է հրթիռա և ռմբակոծել։
Ալիևների քարոզչական մեքենան իր բոլոր ալիքներով շարունակում է փորձերը ներգրավել իրանական կողմին այս կոնֆլիկտում։
Մի օրինակ այստեղ բերեմ, թարմ օրինակ.
Իբր ադրբեջանցիները վռնդել են հայերին իրենց բնակավայրերից, իսկ պարսիկները ողջունում են ադրբեջանցիներին բղավելով "Ազերբայջան"։
Ես այս պատերազմի ընթացքում անընդհատ հետևել եմ թշնամու լրատվականներին։ Նրանք կաշվից են դուրս գալիս, որ Ւրանին ներգրավեն պատերազմում ու որ Ւրանը իրենց կողմը բռնի, այլ ոչ հայերի։ Բայց դե Ւրանը միշտ խոհեմ և զգոն է։
Այլ հարց է, որ ադրբեջանցիների ջանքերը ապարդյուն են, չնայած թրքալեզու իրանցիների գործոնին։ Մեկ այլ հարց է, որ Հայաստանը 0 յական դիվանագիտություն է վարում Ւրանի հետ վերջին տարիներին։ Այսինքն մեռած վիճակ է այս հատվածում, չնայած կարիքի արդիական, շատ կարևոր լինելը։ Պատկերացրեք, որ հայ-իրանական հարաբերությունները ավելի շատ պատմական իներցիայի վրա են և իրանա-ռուսական բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ են պահպանվում։ Կոպիտ ասած, ինչքան էլ ադրբեջանական քարոզչական մեքենան հրահրի հայերի նկատմամբ ատելություն, պարսիկը չի նայելու նաև Հայաստանի հետ սիլիբիլի չունենալուն, այլ հետևելու է իր միջուկային պարտնյոռ Ռուսաստանին ու իր սեփական շահերից ելնելով։ Ւզուր չի, որ Իրանը հազարամյակների ընթացքում չի կորցրել իր պետականությունը, ի տարբերություն մեզ, հայերիս, որ պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում։
Մենք հիմա անելիք ունենք Իրանի մասով. առևտրի ազատ գոտու կյանքի կոչելը, ոչ թե ձևական, այլ ռեալ, գործող սկզբունքով, և ընդհանրապես ապրանքաշրջանառության ավելացման ուղղությամբ պետք է աշխատենք։ Հատկապես, որ թուրքերի ապրանքին էլ "ոչ" էնք ասել։ Ու նաև, ԱՄՆ ի և այլ էմբառգոների գործոնը հաշվի առնելով իհարկե, քանի որ հենց այսօր զենքի էմբառգոն հանվեց Ւրանի վրայից։ Ուղեղով գործելու ժամանակն է։
Մեկնաբանություններում թշնամու նյութերից պատճեն կդնեմ ու նաև Իրանի վրայից զենքի էմբառգոն հանելու վերաբերյալ սքրինը։