Նորից կրկնենք։
Երբ ասում են հայ ժողովրդի միասնություն, նկատի է առնվում ամբողջ հայ ժողովուրդը՝ լինի դաշնակցական, հանրապետական, քոչարյանական, լևոնական, հհշական, աժմական, կոմունիստ, քպական, ռամկավար, հնչակ, բհկական, լուսավորական, անկուսակցական, կյաժ, գանգուր, քյառթու, պրադվինուտի (իսկ բազմազանությունը շատ-շատ ա, ուղղակի շատերն իրենց ընկերներից ջնջել են սաղին, ով մի քիչ այլ կարծիք ունի ու չեն տեսնում)։
Բոլորը բոլորից զզվում են, հասկանալի ա, որովհետև բոլորիս քաղաքականացրել են, բայց այժմ բոլորիցս զզվում ա թուրքը ու նրան հետաքրքիր չի, թե մենք ինչ կարծիք ունենք անցած 30, 20, 10 տարիների Հայաստանի պատմության ու գործող անձերի մասին։ Թե արդյոք 96-ից փլուզվեց ժողովրդավարությունը, թե 2008-ից, թե 2018-ից, թե ով ումից է ավելի թալանչի, ով ումից ավելի հող հանձնող։ Հայաստանն առհասարակ կարող է փլուզվել, ու թքած կլինի արդեն էդ տարեթվերի ու զզվանքների քննարկման վրա։
Անկախ ինֆորմացիոն զզվանքներից՝ լինի ռացիոնալ, թե իռացիոնալ, 30 տարիներին Հայաստանում մարդիկ ու կառույցներ են գոյացել, որոնք ունակ են իրենց կապերն ու հմտությունները ներդնել Հայաստանի պաշտպանության գործում ու դրանից չօգտվելը նույնն ա, որ ունենաս ավտոմատ, բայց բահով կռվես։
Այժմ իշխանությունը Իմ քայլի ձեռքն ա ու հենց նրանք պիտի ապահովեն միասնությունն ու Հայաստանի պաշտպանությունը լավագույնս, նրանք պիտի դուրս գան սև ու սպիտակի քաղտեխնոլոգիայից ու բոլորիս ընդգրկեն մեկ հովանոցի տակ, անկախ իրենց 2,5 (կամ 20) տարի արած քարոզչությունից։
Հայ ժողովուրդը Իմ քայլը չի միայն, ինչպես կարծում էին 2018 թվին, ու եթե ամեն պատեհ ու անպատեհ առիթով իրար չջնջեին, նեղանային ու չխոսեին ու գնալով զզվանքը թեժացնեին, գուցե պարզ լիներ, որ էդ անտեր թուրքը համ ձեզնից ա զզվում, համ էլ նրանից ում մաղում եք ձեր տեսադաշտից ու կարծում, թե միասնությունը միայն իշխանության շուրջ ա լինում, փոխարենը, որ հենց իշխանությունը պիտի ստեղծի միասնությունը։