f

Անկախ

Հայաստանը դատապարտում է Եվրամիության միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունը. ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։

Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել եւ կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ եւ հայատյացությամբ, ինչի դաժան դրսեւորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները եւ կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որեւէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ եւ միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, եւ անտեսել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները եւ Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։

Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային սովորութային իրավունքի խախտումները»։

ՀՀ ԱԳՆ Հայաստան հայտարարություն Ադրբեջան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում
Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային
Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվել է ավտոմեքենա
Քասախ գյուղի 80-ամյա բնակչի որոնողական աշխատանքները դադարեցվել են
«Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է. դրանում գերակշռում է բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը». փորձագետը մեկնաբանել է Պուտինի՝ ԼՂ վերաբերյալ ելույթը
Կորոնավիրուսից մահացած 14 անձանցից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք. մահացել է 16 մարդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Վաշինգտոն է մեկնել՝ մասնակցելու ԼՂ հարցով հանդիպումներին. ՌԴ ԱԳ փոխնախարար
Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը. Գեղարքունիքի մարզպետ
Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը
«Արցախում ցեղասպանության վտանգ կա». Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլևս նույնքան ակտիվ չեմ լինի. Բաբկեն Թունյան
«Ժողովուրդ». ԱԺ խորհուրդը նիստ կանի. անհետաձգելի հարցեր կան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1 հա տարածքում բռնկված հրդեհները
Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը
Լուսակունք գյուղում այրվել է մոտ 650 հակ անասնակեր
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը
Մենենդեսը բանաձև է ներկայացրել, որը պահանջում է Թուրքիայում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախատումների վերանայում
Դավիթ Նալբանդյան. «Հայաստանը խաղաղություն է ուզում»
«Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զոհվել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը
Մեհրիբան Ալիևի թեկնածությունը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ, բայց ոչ միայն
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչի» հրթիռներով
Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման
Ներկայումս տեղային մարտեր են բոլոր ուղղություններում. վարձկանների դիվերսիոն խմբերի ոչնչացումը շարունակվում է. Արցախի ՊԲ
Ավելին
Ավելին