Ադրբեջանական freeazerbaijanorg֊ում «Պատժիչ բանակ»֊ը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դավաճանների հետ պայքարի մասին։
"Մեր բանակի հաղթակները ստվերվում են մեր թիկունքում թալիշների և լեզգիների ստոր քայլերով։ Բազմաթիվ տեղերում նրանք չեն ենթարկվում հրամանատարներին։ Մարտի դաշտում նրանք հայերին փոխանցում են գաղտնի տեղեկություւններ մեր զորքերի տեղակայման վայրերի և թվակազմի, զենքի և զինտեխնիկայի մասին, հաճախ անսարք դարձնում դրանք։ Հասունանում են թալիշ և լեզգի դավաճանների զանգվածային դասալքության և թշնամու կողմն անցնելու նախադրյալներ։ Նրանց ընտանիքները հրաժարվում են իրենց որդիներին ուղարկել պատերազմելու Ղարաբաղի օկուպացված հողերը աղատագրելու և զրպարտում են երկրի ղելավարությանը՝ մեղադրելով անարդար և նվաճողական պատերազմներ սանձազերծելու և իրենց որդիներին մահվան ուղարկելու համար։ Սոցիալական ցանցերում մեծ քանակությամբ կեղտոտ գրառումներ են հայերի դեմ չկռվելու և նրանց հետ ընդդեմ Ադրբեջանի միավորվելու կոչերով։ Նրանց առաջնորդների սեպարատիստական նպատակները ակնհայտ են՝ օգտվելով հարմար առիթից Ադրբեջանում սերմանել անհաշտություն և ոտնձգություն կատարել մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ, ինչպես արդեն եղել է նախկինում 1993 թվականին ինքնահռչակված Թալիշա֊Մուղանական հանրապետության դեպքում, որ հռչակել էր դավաճան ինքնահռչակ Հումբատովը։ Անհրաժեշտ է հայտարարել Ադրբեջանի բոլոր դավաճանների հետ անողոք պայքար և մեկընդմիշտ ազատվել հինգերորդ շարասյան պրովակատորներից և դավաճաններից։
Միայն այդպես կարող ենք կանխել Հայաստանի լրտեսների և ուրացողների դավաճանական գործողությունները ուղղված Ադրբեջանի հանրապետության տրոհմանը։ Այդ պատճառով Ադրբեջանի Պատժիչ բանակը հայտարարում է նշված տարրերի հետ պայքարի ակտիվ փուլի սկիզբը և մեկնարկում է նրանց ֆիզիկական ոչնչացումը"։
Մեկնաբանությունը կներկայացնեմ հաջորդ գրառումով։