Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրները պատճառ են դարձել, որպեսզի հրաժարվի Բեթմենի դերից: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Նա նաև անկեղծացել է, որ ալկոհոլից կախվածության պատճառով ամուսնալուծվել է դերասանուհի Ջենիֆեր Գարներից, իսկ կարիերան փչացել է:
Աֆլեքի խոսքերով՝ 2015-2016 թթ. ալկոհոլի չարաշահումը մեծ խնդիրներ է առաջացրել կնոջ հետ հարաբերություններում, ինչն արդյունքում հանգեցրել է իրենց ամուսնալուծությանը:
Բացի այդ, ինչպես հավաստիացրել է դերասանը, ալկոհոլային կախվածությունը ազդել է Բեթմենի դերից հրաժարվելու վրա, որին նա մարմնավորել է DC ֆիլմաշարի մի քանի մասերում:
Դերասանը հաստատել է, որ «ինչ-որ մեկին» ցույց է տվել «Մութ ասպետի» իր սցենարը:
«Ինձ ասացին, որ սցենարը լավն է: Նրանք նաև ինձ ասացին, որ եթե ես նորից անցնեմ այդ ամենով, ապա դժվար թե ողջ մնամ», - ասել է Աֆլեքը:
Ինչպես հայտնի է, ի սկզբանե հենց Աֆլեքը պետք է լիներ Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատարը: