Նորվեգիայի Սթավանգեր քաղաքում տեղի է ունեցել Norway Chess մրցաշարի վերջին տուրը, որում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակներով զիջել է Լևոն Արոնյանին:
Նշենք, սակայն, որ այս խաղը Կարլսենի համար կարևորություն չի ունեցել, քանի որ նա մինչ այդ էր դարձել մրցաշարի հաղթող: Իսկ Արոնյանի համար հաղթանակը կարևոր էր, վերջին տուրում հաղթելու արդյունքում Արոնյանը զբաղեցրել է երրորդ տեղը մրցաշարում: Երկրորդը իրանցի Ալիրեզա Ֆիրուջան է: