f

Անկախ

«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր». սենատոր Պուշկով


Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Ուկրաինայի և Թուրքիայի փոխհարաբերությունները՝ կարծիք հայտնելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալվում է, եթե հույս է դնում երկու երկրների ռազմավարական գործընկերության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր և կարող է նրա վրա հույս դնել: Էրդողանի համար Ուկրաինան ընդամենը ևս մեկ խաղաքարտ է իր տարածաշրջանային պոկերում և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդ համակարգում»,- գրել է Պուշկովն իր թելեգրամյան ալիքում:

Նրա խոսքով՝ թուրք առաջնորդը «կմիացնի» գործընկերությունը, երբ այն իրեն շահավետ լինի, և կմոռանա դրա մասին, երբ դրա անհրաժեշտությունը չլինի:

«Եվ «Ղրիմը վերադարձնելը» նույնպես Կիևին չի օգնի. Էրդողանը հավակնոտ է, սակայն նա իրատես է քաղաքականությունում, գիտի, որ դա անհնար է, հետևաբար, հայտարարագրերից այն կողմ գործը չի գնա: Բացի այդ, անարդյունք սուր հակամարտություն Մոսկվայի հետ նրան պետք չէ»,- նշել է սենատորը:

Նա հավելել է, որ «հավաքագրել» Էրդողանին նույնպես չի հաջողվի, հատկապես Զելենսկիին:

«Նախևառաջ, չափազանց մեծ է տարբերությունը մակարդակների և հեղինակության միջև՝ Էրդողանը Եվրպայի բարձրագույն լիգայում է, իսկ Զելենսկիին մինչ դրան հասնելը շատ կա: Սակայն ամենակարևորն այն է, որ Էրդողանը չի հավաքագրվում: Նա արդեն ցույց է տվել, որ իր խաղն է խաղում միաժամանակ մի քանի շախմատային տախտակների վրա, չի վախենում սրացումներից հզոր գերտերությունների հետ և միշտ ունի պահած հաղթաթղթեր, որոնք բացում է անհրաժեշտ պահին»,- եզրափակել է Պուշկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևը և Անկարան Զելենսկու՝Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում շրջանակային ռազմական պայմանագիր էին կնքել և պաշտպանական ունակություններն ամրապնդելու ոլորտում երկարատև համագործակցության մասին հուշագիր ստորագրել:

Ռեջեփ Թայիփ Էրդողան Վլադիմիր Զելենսկի Ալեքսեյ Պուշկով

Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Ավելին
Ավելին