РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել սիրիական Իդլիբում: Գրում է Gazeta.ru-ն:
«Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցում ենք, չանեն Իդլիբում այն, ինչ անհրաժեշտ է, մենք դա ինքներս կանենք», - հայտարարել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ուղղված ելույթի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Թուրքիան լիովին պատրաստ է իրականացնել իր սեփական գործողությունը:
Ավելի վաղ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնել էին, որ ԱՄՆ-ի ուժերի փոխանցած զենքերը զինյալները օգտագործում են Սիրիայում գտնվող թուրքական բանակի դեմ: