f

Անկախ

Սրբացած մասունքներ հոբելյանական դափնեպսակում


Լրագրող, բանաստեղծ-բանահավաք Ալբերտ Փարսադանյանը 19 տարեկան հասակում /1949 թ/ Պարույր Սևակի հրավերով մասնակցել է երիտասարդ գրողների հանրապետական երկրորդ խորհրդակցությանը: Մի շարք գրողների հետ այդ հանդիպմանը մասնակցել է նաև Ավետիք Իսահակյանը: Խորհրդակցության մասնակիցների մի խմբի լուսանկար զարդարում է Ա.Փարսադանյանի,,Սրբացածմանունքներ,, գրքի շապիկը: Սույն ժողովածուն անբարել է սրբացած մասունքների մի շարք կապված Ավետիք Իսահակյանի հետ. 

Ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանը ՙՙՄեր օրերի գրիչը, տարեգիրը ՚՚ վերնագրված առաջաբանում նշել է իր սերնդի կողմից դպրոցական տարիներին պահվող ՙՙՀիշատակի տետրեր ՚՚ -ի մասին ,որտեղ հաճախ սիրային թոթվանքների կողքին տեղ էին գտնում Տերյանի, Իսահակյանի սիրային բանաստեղծությունները: Իրենց մեջ վառվում էր մերպատմիչների հայրենասիրական շունչը, որոնց մեծանուն Իսահակյանը ձոնել է այս տողերը. 

Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,

Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,

Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,

Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն…

  … Ավետիք Իսահակյանը նախորդ դարի հիսունականներին եղել է Թալինում, լուսանկարվել քուրդ աշխատավորների և դպրոցականների հետ, ջերմ զրույցներ ունեցել, անջնջելի տպավորություն թողել նրանց վրա: Այդ մասին են վկայում գրող, լրագրող ՙՙՌյա Թազա՚՚ թերթի խմբագիր ԱնարիÏե Սարդարի տրամադրած լուսանկարները: Երկիծաբան, լրագրող Հրանտ Հորիզոնն էլ հիշում է մի լուսանկարի մասին, որտեղ Իսահակյանը  և խորհրդային միության հերոս Անդրանիկ Ղազարյանը միասին են: Այդ նկարում մյուս անձանց մասին ոչինչ հայտնի չէ: Մանկագիր Սուրեն Մուրադյանը գրքի 135-րդ էջ է µ»ñ»É 2000 թվականին Ավետիք Իսահակյանի նշանավոր թոռան`գրականագետ Ավիկ Իսահակյանի հետ իր լուսանկարը: Այդ նույն էջը նաև հիշեցրել է, որ 1940 թ Խնկո Ապոր անվան գրադարանում նշվել է նրա 70 ամյակը, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանը, Հմայակ Սիրասը, Նաիրի Զարյանը և ուրիշներ: Մանկավարժ, բանասեր Ազատուհի Չալիկյանը որպես սրբացած մասունք ներկայացրել է դպրոցական տարիների մի լուսանկար, որտեղ ինքը անմիջապես նստած է Ավետիք Իսահակյանի կողքին: Լրագրող-նկարիչ ²ñÙ»Ý ê³ÃÛ³ÝÁ ՙՙՍրբացած մասնունքներ՚՚-ի  ընթերցողի հետ կիսել է իր հպարտությունը կապված տատի`բանաստեղծ, դրամատուրգ թարգմանիչ Վարսենիկ Աղասյանի , Ավետիք Իսահակյանի, Նար-Դոսի, Ստեփան Զորյանի կողքին տեսնելու հետ:

Ալբերտ Փարսադանյանի գրքում ուշագրավ նկարներով ներկայանում են նաև մանկավարժ, բանասեր, կենսագիր Ֆահրադ Սողոմոնյանը, մոդելագործ, արվեստագործ- դերասանուհի Սեդա Վարդանյանը, լուսանկարիչ, արվեստագետ, լրագրող Միքայել Քոչարյանը: 

Վերջում ափսոսանք եմ հայտնում, որ նկարները, որոնց մասին խոսվեց, տպագրության որակի հետ կապված ընթերցողին ներկայացնելու հնարավորություն չգտնվեց: Փոխարենը ուզում եմ, որպես սրբացած մասունք ներկայացնել նաևԱլբերտ Փարսադանյանի ՙՙԳիտելիքների շտեմարան-3՚՚  (Գիտե̉ք որ) գրքում զետեղված Ավետիք Իսահակյանի մանկության խաղընկերներից մեկի` ազգային բանահյուսության նշանավոր ներկայացուցիչ Պոլոզ Մուկուչի մասին.

Պոլոզ Մուկուչը մտացածին անձ չէ: Նա հայ ազգային բանահյուսական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է: Ծնվել է 1881 թվականի հունվարի 1-ին Գյումրիում, երկաթագործի ընտանիքում: Բուն անուն-ազգանունն է  ՄկրտիչՂազարոսի Մելքոնյան: Ավետիք Իսահակյանի խաղընկերներից է : Եղել է աչքաբաց, սրախոս, մարդամոտ, հորինել է առակներ, սրամիտ խոսքեր, ստացել է Պոլոզ Մուկուչ մականունը:Մեծանալով, դարձել է մրգավաճառ, հետո ունեցել է թեյարան, ճաշարան, նաև խանութ: 50 տարեկան հասակում , 1931 թվականի փետրվարի 15-ին, մահացել է Թիֆլիսում, համաժողովրդական թաղում է տ»ղի ունեցել Գյումրիում: Ավետիք Իսահակյանը 1952 թվականին մահարձան է կանգնեցրել նրա շիրմաթմբի վրա: Մահարձանի վրա գրված է «Պոլոզ Մուկուչ», մյուս կողմում` «Հիշատակ բանացտեղծ Ավետիք Իսահակյանից¦:

… Հոկտեմբերի 1 8-ը (նոր տոմարով 30)-ը Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է 145 ամյակը: Հիշենք ու գնահատենք մեր երևելիների անցած ճանապարհը: Հոգով զգանք, որ նրանց կյանքի ամեն մի ակնթարթ սրբացած մասունք է եղել: Այդ մասունքներն էլ ժամանակին , դեռ նրանց կենդանության օրոք, կազմել են նրանց գունեղ դափնեպսակը: Ապրողներիս պարտքն է բարձրաձայնել մանրամասնել այդ դափնեպսակի ուրվագծերի մասին, քանզի Ֆրանսիական կինոյի հայազգի լեգենդ Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) մեզ պատգամել է .  ՙՙՀրաժարվել արմատներից, նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից՚՚ :

Վաղարշակ Ղորխմազյան

 

 

Վաղարշակ Ղորխմազյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին