Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ որոշվել է ամեն օր ուղիղ կեսօրին 10 րոպե տևողությամբ հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը՝ մինչև մեր վերջնական հաղթանակը: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր ժամը 12-ին ղողանջել են եկեղեցու զանգերը և աղոթք է բարձրացվել Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար: