f

Անկախ

Թուրք մտավորականը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը


«Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրթեմը, որն ազգությամբ թուրք է և ներկայում բնակվում է Գերմանիայում, ԼՂ հակամարտության սրման ֆոնին  Շտուտգարտում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած ցույցին, որի ընթացքում հանդես է եկել հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչերով։

Մտավորականն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Էրթեմը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ իր նպատակներում կիրառելով Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքված ջիհադական ահաբեկչական խմբերի վարձկաններին:

Նրա խոսքով՝ հարձակման նպատակը Արցախի ժողովրդին ազատությունից զրկելն է, տարածաշրջանում կայունության ու խաղաղության վերացումը։ 

Մտավորականը խոսել է նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի վրա հարձակումների մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների կոնվենցիաների նորմերին։

Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային հանրությանը, աշխարհի կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Արցախի և Հայաստանի դեմ զինված ագրեսիան անմիջապես կանգնեցնելու ուղղությամբ։

«Այս ագրեսիայի դեմ վճռական դիրքորոշում ցուցաբերելու և տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը վերահաստատելու համար ազդեցիկ կլինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Այդ պատճառով աշխարհին կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքը երաշխավորման»,-ասել է մտավորականը:

Բացի այդ, ակցիայի մասնակիցները Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Image may contain: 1 person, standing, crowd, sky and outdoorImage may contain: one or more people, people standing, crowd and outdoor

Հայաստան Թուրքիա

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանը  կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է սահմանվել
Ճապոնիայում թռչնագրիպի նոր օջախ  է  հայտնաբերվել
ԵՄ-ն Ռուսաստանին և Չինաստանին COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ է մեղադրել
Այս դրույթի ընդունմամբ կառավարությունն արձանագրում է՝ նախորդ 2,5 տարիներին իրենց կատարած աշխատանքը ձախողվել է․ Սերոբ Խաչատրյան
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը շուտով հասանելի կլինեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ֆրանսիացի գիտնականներն առաջարկել են հրաժարվել արևապաշտպան քսուքներից
Թրամփը կոչով է հանդես եկել
Էրդողանն Ադրբեջան կմեկնի
Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը  գերազանցել է 1 միլիոնը
Պուտինը պատմել է, թե ինչպես ցանկացած գագաթ նվաճել
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսից ավելի քան 3,100 մարդ է մահացել
Time ամսագիրն առաջին անգամ ընտրել է «Տարվա երեխային»
Բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն, սակայն բոլորն էլ իրենց ամբիցիաները դրել են մի կողմ ՝ հաշվի առնելով Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը. Իվետա Տոնոյան
Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ պետության գլուխը, նա կառավարության ղեկավարն է՝ ոչ նախանձելի քաղաքական վախճանով․ Հայկ Հովհաննիսյան
Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից
Սա բուհերին անմիջական կախման մեջ է դնելու իշխանություններից․ԵՊՀ ՀԽ անդամը՝ բուհերի ռեկտորներին նշանակելու մասին
6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը
Լավրով. Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին
Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր. Բագրատ Եսայան
ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված է. Աշոտյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասին
Աթոռապաշտ ազգադա՛վ, ադրբեջանցիները մոտեցել են Տեղին և Խնձորեսկին
Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է. Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը
Վազգեն Մանուկյանը` վարչապետի թեկնածու․ ի՞նչ գիտենք հայկական քաղաքականության վետերանի մասին․ armeniasputnik.am
Ավելին
Ավելին