f

Անկախ

Հայի մասին իր՝ հայի էությամբ


Դաշնակարուհի, երաժշտագետ, մշակութաբան Թամար Հովհաննիսյանին անձամբ ծանոթ չեմ,փոխարենը տարբեր թերթերում և ամսագրերում («Ավանգարդ», «Գարուն», «Ազգ»,․․․) տարիներ շարունակ ընթերցել եմ նրա խորաթափանց հոդվածները գրականության և արվեստի տարբեր ճյուղերի և այդ բնագավառում տոն տվող անհատների մասին։Վերջերս հենց այդպիսի հոդվածների մի փունջ է ընթերցողին ներկայացրել «Վան Արյան» հրատարակչությունը (Թամար Հովհաննիսյան «Դուք մտքերիս աշխարհում»)։

․․․Գուսան Շահենը իր ժողովրդի հոգու երգիչն է,Ավետ Տերտերյանը իր ասելիքով միշտ մնում է մարդկային հոգու և բանականության հուզաշխարհում։ Ես ծանոթացա նաև կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ստեղծագործական դիմանկարին,արտասվեցի կարդալով մանրամասներ Լուսինե Զաքարյանի մասին։ ․․․Աշխարհը,երբ պիտի տա անմահ Թումանյանի «․․Ո՞նց էր համը իմ ձագի․․․» հարցի պատասխանը։ Հարցը մնում է անպատասխան։

Պատշաճ չնշվեց անվանի բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100 ամյակը։ «Մենք քեզ բացակա չենք դնում», - հայոց սրտի թրթիռն է բարձրաձայնում Թամար Հովհաննիսյանը և շարունակության մեջ ներկայացնում Մուշեղ Գալշոյանի գունեղ դիմանկարը։ «Հայ բեմի երևելիներ» շարքից 1998 թվականին իր հեղինակած էջերից ժողովածուն ներկայացնում է շնորհաշատ դերասան Վլադիմիր Մսրյանին։

Ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար միայն ասեմ,որ ընթերցողը հետաքրքիր շատ մանրամասներ կիմանա անմահ Կոմիտասի և Թիֆլիսի «Կոմիտաս» ընկերության մասին։ Ժողովածուի էջերում բացահայտումներ կան Ադալյան եղբայրների՝ Նորայրի և Րաֆֆիի մասին։ Րաֆֆի Ադալյանը ինչ էլ  նկարում,ստեղծում է իր՝հայի էությամբ նա միշտ նկարում է իր հայրենի Երկինքը, Տունը, Բարդին։ Հենց այդպես էլ գրում,զրուցում է Թամար Հովհաննիսյանը։ Նա հայի մասին խոսում է իր՝ հայի էությամբ։ Իսկ հայը նրա հոգում նաև աշխարհասփյուռ սփյուռքն է։ Արժե ասվածին ավելացնել,որ Թամար Հովհաննիսյանը հեղինակ է 15 գրքերի,նա սփյուռքի հայկական մամուլի հայաստանյան թղթակիցն է։ Նա աչքի է ընկել նաև թարգմանության բնագավառում։ Դրամատիկական գործերի նրա թարգմանությունները բեմադրվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Քանի օր է ես Թամար Հովհաննիսյանի մտքերի աշխարհում եմ, սիրով առաջարկում եմ ընկերանալ ինձ։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Վաղարշակ Ղորխմազյան Թամար Հովհաննիսյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին