Աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 40 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 40,050,902 դեպք: Ապաքինվել է 27 503 601 մարդ, մահացել՝ 1 113 750-ը:
Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում (8,154,936), Հնդկաստանում (7,550,273) և Բրազիլիայում (5,224,362):