Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ մինչև վերջերս ինքը վստահ չէր, որ առաջիկա նախագահական ընտրություններում կվերընտրվի։ Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք պատրաստվում ենք հաղթել: Միգուցե երկու-երեք շաբաթ առաջ ես ձեզ դա չասեի», - գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրներին, գրել էին, որ Թրամփի նախընտրական շտաբը պատրաստվում է կայանալիք ընտրություններում պարտությանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Թրամփը մրցակիցը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է: