ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր շնորհիվ։ Դո՛ւք կանգնեցիք մինչեւ վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կցել զինծառայողների լուսանկարը։
«Դու՛ք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դու՛ք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է Հակոբյանը։